▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր լուսանկարներ Վերա Բրեժնևայի և Կոնստանտին Մելաձեի ամուսնությունից

Արդեն տեղեկացրել ենք այն մասին, որ ուկրաինացի երգչուհի Վերա Բրեժնևան և կոմպոզիտոր Կոնստանտին Մելաձեն գաղտնի ամուսնացել են:

Այժմ համացանցում են հայտնվել զույգի ամուսնությունից նոր լուսանկարներ և մեկ տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է երգչուհին արարողությունից հետո դուրս գալիս և միանգամից նստում մեքենան, որպեսզի հնարավորինս խուսափի լրագրողներից:

Տեղեկացնենք, որ երկարատև լռությունից հետո Բրեժնևան օրերս իր միկրոբլոգում նոր լուսանկար է տեղադրել, որը մակագրել է հետևյալ կերպ.

«Երջանկությունը լռություն է սիրում: Բոլորին երջանկություն եմ մաղթում»:

Նշենք, որ ըստ նրան հետևողների` այս կերպ երգչուհին մեկնաբանել է իր ամուսնությանը վերաբերող լուրերը:


 

Появились новые фото и видео со свадьбы Меладзе и Брежневой - фото 1

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее