shamshyan.com-ը գրում է. Կայքի տեղեկություններով՝ օրեր առաջ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության /վարչությա պետ, Ոստիկանության գնդապետ Ռոման Կիրակոսյան/, Ոստիկանության Նաիրիի բաժնի /բաժնի պետ, Ոստիկանության մայոր Կարապետ Մանուկյան/ գլխավորությամբ Նաիրիի Ոստիկանություն են հրավիրել Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի բնակիչ, 38-ամյա Յուրիկ Սաֆոյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության Նաիրիի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Յու. Սաֆոյանը իր մոտ պահում է ապօրիի զենք-զինամթերք: Նույն օրը Ոստիկանությունը միջնորդությամբ դիմել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության Եղվարդի դատարան և միջնորդություն խնդրել, որպեսզի խուզարկություն կատարվի Նոր Գեղի գյուղի Թևոսյան փողոցի 4-րդ փակուղի 1-ին շենքի բնակիչ Յու. Սաֆոյանի բնակարանում և դրան հարակից ավտոտնակում, որտեղ ստացված օպերատիվ տվյալներով՝ պահվում են ապօրինի զենք-զինամթերք: Դատարանը բավարարել է միջնորդությունը և արդեն տեղում ոստիկանները բնակարանում հայտնաբերել են ԱԿՄՍ տիպի ինքնաձիգ, 3 հատ պահունակ, յուրաքանչյուրը լիցքավորված 7.62 մմ տ/չ 30 հատ փամփուշտով, 7.62 մմ տ/չ 199 հատ փամփուշտ, 9 մմ տրամաչափի ատրճանակի 115 հատ փամփուշտ և ատրճանակի դատարկ 1 պահունակ: Հայտնաբվերվել է նաև ապօրինի ինքնաձիգ և օդամղիչ ատրճանակ: Այս ամենը առգրավված է և նշանակվել է դատաձգաբանական , դատահետքաբանական, մատադրոշմային փորձաքննություն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժշետ օպերատիվ միջոցառումներ՝ Յու. Սաֆոյանին հայտնաբերելու ուղղությամբ:
Նյութը՝սկզբնաղբյուր կայքում
shamshyan.com-ը գրում է. Կայքի տեղեկություններով՝ օրեր առաջ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության գլխավորությամբ Նաիրիի Ոստիկանություն են հրավիրել Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի բնակիչ, 38-ամյա Յուրիկ Սաֆոյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության Նաիրիի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Յու. Սաֆոյանը իր մոտ պահում է ապօրիի զենք-զինամթերք: Նույն օրը Ոստիկանությունը միջնորդությամբ դիմել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության Եղվարդի դատարան և միջնորդություն խնդրել, որպեսզի խուզարկություն կատարվի Նոր Գեղի գյուղի Թևոսյան փողոցի 4-րդ փակուղի 1-ին շենքի բնակիչ Յու. Սաֆոյանի բնակարանում և դրան հարակից ավտոտնակում, որտեղ ստացված օպերատիվ տվյալներով՝ պահվում են ապօրինի զենք-զինամթերք:
Դատարանը բավարարել է միջնորդությունը և արդեն տեղում ոստիկանները բնակարանում հայտնաբերել են ԱԿՄՍ տիպի ինքնաձիգ, 3 հատ պահունակ, յուրաքանչյուրը լիցքավորված 7.62 մմ տ/չ 30 հատ փամփուշտով, 7.62 մմ տ/չ 199 հատ փամփուշտ, 9 մմ տրամաչափի ատրճանակի 115 հատ փամփուշտ և ատրճանակի դատարկ 1 պահունակ: Հայտնաբվերվել է նաև ապօրինի ինքնաձիգ և օդամղիչ ատրճանակ: Այս ամենը առգրավված է և նշանակվել է դատաձգաբանական , դատահետքաբանական, մատադրոշմային փորձաքննություն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժշետ օպերատիվ միջոցառումներ՝ Յու. Սաֆոյանին հայտնաբերելու ուղղությամբ:
Նյութը՝սկզբնաղբյուր կայքում