Այսօր՝ տեղի ժամանակով ժամը 17:54-ին, Գյանջայից 53 կիլոմետր հարավ-արևմուտք ընկած հատվածում՝ Սամուխիի շրջանում, հերթական երկրաշարժն է գրանցվել՝ 3.5 մագնիտուդ ուժգնությամբ: Այս մասին հայտնել է ադրբեջանական մամուլը` հղում տալով Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնի տվյալներին:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Գյանջայից 53 կմ դեպի հարավ-արևմուտք ընկած հատվածում՝ Սամուխիի շրջանում, օջախը գտնվել է 11 կմ խորության տակ։


