▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր բնակարաններ՝ Արցախյան պատերազմի մասնակցին և օպերային մեներգչին

Երևանի ավագանու 2-րդ գումարման վերջին նիստում, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանին հավանություն է տվել Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող Շինարարների փողոցի հ.15 շենքի հ.105 բնակարանն անհատույց սեփականության իրավունքով օտարել արցախյան պատերազմի մասնակից, գնդապետ Կարեն Բաղդասարյանին:

Որոշման նախագիծը հիմնավորվել է հաշվի առնելով նրա անցած մարտական ուղին, ինչպես նաև բնակարանային պայմանների բարելավման անհրաժեշտությունը՝ նշելով, որ Կարեն Բաղդասարյանի հինգ անձից բաղկացած ընտանիքը ներկայում բնակվում է ազգականին պատկանող բնակարանում: 

Ավագանու մեկ այլ որոշմամբ Շինարարների փողոցի հ.15 շենքի հ.130 բնակարանն անհատույց սեփականության իրավունքով օտարվել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մեներգիչ Լիպարիտ Ավետիսյանին։

Ի հիմնավորումն որոշման` նշվել է, որ Լիպարիտ Ավետիսյանը ծնողների, կնոջ և զավակների հետ բնակվում է վարձակալական հիմունքներով և հանդիսանում է բնակարանային պայմանների կարիքավոր։ 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее