Այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Դուրուպինար բարձր լեռան վրա կան աշխարհագրական գոյացություններ, որոնք, որոշ ուսումնասիրողների կարծիքով, կարող են լինել Նոյան Տապանի մնացորդները: Արարատ լեռան մոտակայքում գտնվող Դուրուպինար լեռան շրջակայքում ամերիկացի ուսումնասիրողների արշավախումբը հողի տակ դասավորված անկյունային կառուցվածքներ է հայտնաբերել: Սկանավորման արդյունքում նաև ֆիքսվել է հողի տակ երեք շերտավորում, ինչը համապատասխանում է տապանի Աստվածաշնչյան նկարագրությանը, ըստ որի տապանն ունեցել է երեք տախտակամած: Տվյալների նոր հետազոտությունները ցույց են տալիս, որ հայտնաբերվել են նավի կենտրոնական և կողային միջանցքները: |
Մինչ այսօր սկանավորման արդյունքում մինչև 20 ոտնաչափ խորության վրա բացահայտվել են անկյունային կառուցվածքներ, որոնք կարող են հանդիսանալ տախտակամածի տակ տեղադրված սենյակները:
Արարատ լեռից դեպի հարավ 18 մղոն հեռավորության վրա գտնվող Դուրուպինար լեռը աշխարհին հայտնի է դարձել վերջին հարյուրամյակում:
Համաձայն տեղացիների ` 1948 թվականի մայիսին տեղի ունեցած երկրաշարժի և հորդառատ անձրևների արդյունքում ջրի երես են դուրս եկել խորհրդավոր գոյացությունները:
Աստվածաշունչն ասում է, որ Նոյան Տապանը 150 օրյա ջրհեղեղից հետո հանգրվանել
է «Արարատի լեռների» վրա:
Հետաքրքիրն այն է, որ գոյացությունը գտնվում է այն լեռան վրա, որի գագաթը համապատասխանում է տապանի տեսքին և չափերին:
Աստվածաշնչի համաձայն` տապանն ուներ 300 կանգուն երկարություն (մոտ 135 մետր), 50 կանգուն լայնություն (մոտ 25 մետր) և 30 կանգուն բարձրություն (մոտ 15 մետր)։