▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր ամսագիր` Vmag

Երևանում տեղի է ունեցել  Vmag ամսագրի շնորհանդեսը: 

Ամսագրի ղեկավար Գալուստ Սահակյանը Asekose.am-ի հետ զրույցում խոսել է ամսագրի մտահղացման և նպատակների մասին:

«Մեր ամսագրում տեղ են գտնելու մարզաշխարհի հետաքրքիր և բազմազան նյութեր` հոդվածներ, հարցազրույցներ: Այն կլինի մի ամսագիր, որը կհետաքրքրի ոչ միայն սպորտի սիրահարներին, այլ նաև յուրաքանչյուր մեկի,  ով իր ժամանցը սիրում է անցկացնել` կարդալով հետաքրքիր պատմություններ: Ամսագիրը կոմերցիոն բնույթ չի կրում, այն լինելու է քաղաքի լավագույն վայրերում և ընթերցողը դա ձեռք կբերի  բոլորովին անվճար: Ամսագրի նպատակն է նպաստել հայ մարզիկների ճանաչելիությունը Հայաստանում, բարձրաձայնել նրանց հաջողությունների մասին»,- Asekose.am-ի հետ զրույցում նշեց ամսագրի ղեկավար Գալուստ Սահակյանը:

Հեղինակ` Անահիտ Հարությունյան

Լուսանկարները` Լուսինե Գրիգորյանի

72157658502830758

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее