Սոչիում կայացած «Նոր ալիք 2017» երգի մրցույթում Հայաստանը ներկայացրած և հաղթանակած Էռնա Միրը (Միրզոյան) խոշոր դրամական պարգև կստանա: 6 մլն ռուբլու չափով մրցանակային ֆոնդը կբաժանվի առաջին հորիզոնականը կիսող 3 կատարողների՝ Էռնա Միրզոյանի, Սարդոր Միլանոյի (Ուզբեկստան) և DoReDos խմբի (Մոլդովա) միջև: Ինչպես փոխանցում է ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻՆ, այս մասին այտնել են մրցույթի կազմակերպիչները:
Մրցութային օրերի արդյունքում՝ մասնակիցները հավաքել են միանման միավորներ՝ 362։
Հիշեցնենք, որ Սյուզաննա Մելքոնյանը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը: