▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նոր ալիք 2017». Էռնա Միրը կիսում է 1-ին հորիզոնականը 2 մասնակցի հետ, Սյուզաննա Մելքոնյանը երկրորդն է

Դիտեք նաև՝

 

Սոչիում ավարտվեց «Նոր ալիք 2017»-ի երրորդ մրցութային համերգը, որի ընթացքում մասնակիցները կատարեցին հեղինակային երգեր: 

Սյուզաննա Մելքոնյանը փայլուն ելույթ ունեցավ։ Ժյուրիի միակ անդամը, որը ամենաբարձր՝ 11 միավոր չտվեց մեր երգչուհուն՝ Կոնստանտին Մելաձեն էր: Հավաքելով ընդհանուր 357 միավոր Սյուզաննա Մելքոնյանը զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը:

Հայաստանը ներկայացնող մեկ այլ մասնակից Էռնա Միրը նույնպես հավաքեց 120 միավոր:

Նա Ուզբեկստանի ներկայացուցիչ Սարդոր Միլանոյի ու Մոլդովան ներկայացնող «DOREDOS» խմբի հետ հավասար՝  363   միավորով   հայտնվեց առաջին հորիզոնականում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее