▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նման վայրագություն կարող էր իրեն թույլ տալ միայն այսօրվա զավթիչ իշխանությունը. Զարուհի Փոստանջյանը՝ ամուսնու մեքենայի պայթեցման մասին

Գիշերը հրդեհվել է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, փաստաբան Զարուհի Փոստանջյանի ամուսնու ավտոմեքենան։

http://asekose.am/filemanager/uploads/2019/10/week-3/zaruhi_postanjyan.jpg

Մանրամասներ իմանալու նպատակով Լուրեր.com-ը կապ է հաստատել Զարուհի Փոստանջյանի հետ, որն ասաց՝ հետևանքները կարող էին շատ ավելի ցավոտ լինեին՝ կարող էր պայթել վերևում գտնվող գազատար խողովակը, սակայն այրվել է միայն ամուսնու և դրա կողքին գտնվող ավտոմեքենան:

Մեր այն հարցին, թե կասկածում է արդյոք որևէ մեկին, որը կարող էր նման կերպ վարվել, պատասխանեց. «Ես և ամուսինս ոչ մի անձնական թշնամի չունենք, որ գար մեր ավտոմեքենան պայթեցներ: Հստակ է, որ այդ քայլը ունի քաղաքական նպատակներ»,- ասել է Փոստանջյանը՝ նման արարքի մեջ կասկածելով միայն ներկայիս իշխանությանը.

«Նման վայրագություն և համարձակություն կարող էր ունենալ միայն այսօրվա զավթիչ իշխանությունը, հակառակ դեպքում՝ էլ ո՞վ կարող էր նման բան անել»:

Նա համոզված է, որ մեքենայի պայթեցման նպատակը նրան լռեցնելն է, սակայն այն համոզմունքն ունի, որ դա չի հաջողվի. «Եթե հաշվարկենք, թե ինչ է տեղի ունենում իմ նկատմամբ և՛ քրեական հետապնդում, և՛ քաղաքացիական հայց, և՛ վարչական վարույթ, հասականալի է դառնում, որ այսօր գիշերը տեղի ունեցածը ֆիլմի շարունակությունն է»,- ասել է Զարուհի Փոստանջյանը՝ հավելելով, որ իրեն ոչ ոք չի կարող փոխել՝ լռեցնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее