Aysor.am-ը գրում է. Հայաստանում աջ ղեկով մեքենաներն արգելելու մասին փաստաթուղթ չի նախատեսվում, նման քննարկումներ չկան: Այս մասին թղթակցի հետ զրույցում ասաց Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը՝ մեկնաբանելով լրատվամիջոցներում աջ ղեկով մեքենաներն արգելելու մասին հրապարակումներին:
«Նման նախաձեռնություն չկա, նման հարց մեզ մոտ ընդհանրապես չի քննարկվել», - ասաց Արմեն Խաչատրյանը:
Հարցին, թե հնարավո՞ր է ՃՈ-ն տեղյակ չլինի, բայց կառավարության որևէ կառույցում նման նախաձեռնություն լինի, Խաչատրյանը պատասխանեց.
«Ոչինչ չեմ բացառում, բայց կարծում եմ՝ ոլորտի պատասխանատուն՝ Ճանապարհային ոստիկանությունը, պետք է, որ տեղյակ լինի նման քննարկումների մասին, սակայն ես ճշտել եմ գերատեսչություններից, նման տեղեկություն չկա: Այդ լուրերը սին են»:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում


