▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նման մարդիկ պետք է գնան հիվանդանոց ու ստուգվեն. Ռաֆայել Երանոսյան

Հումորի օրը լավ առիթ է զրուցել դրա ընկալման ու որակի մասին:

Asekose.am-ը զրուցել է  լավագույն հումորիստներից մեկի՝ Ռաֆայել Երանոսյանի հետ,  խոսելու հումորի, ամենատպավորիչ կատակների ու «խաբելու օրվա մասին»:

Ամբողջ աշխարհում այսօր նշվում է հումորի օրը, որը շատ հաճախ ասոցացվում է խաբելու հետ: Կասեք ձեր վերաբերմունքը կապված այսօրվա հետ, և ինչ կատակներ եք արել հենց ապրիլի մեկին:

Ապրիլի 1-ին կատակներ արել եմ դպրոցական տարիներին, երբ աշուշ ու հիմար կատակներով խաբում էինք մեկս մյուսին: Օրինակ՝ այսօր ընկեր Թամարան չի գալու ու մաթեմատիկայի դաս չենք անելու: Հիմնականում այս բնույթի էին կատակները մեր, բայց այսօր  ինձ համար ապրիլի 1  հասկացողությունը չկա,  ուշադրություն չեմ դարձնում: Ինձ համար ամեն օրս էլ ուրախ ու հումորով է անցնում (Ժպտում է): Ես ոչ մի տոնի չեմ պատրաստվում, ինձ համար ամեն օր Նոր Տարի է, Մարտի 8 և այլն: Ամեն օր ուրախ եմ, հումորներ անում եմ, իսկ որ օրը մի քիչ խմած եմ այդ օրը Նոր Տարի է:

Որ խաբկանքը կամ կատակն է մինչ օրս տպավորվել ձեզ մոտ:

Նման դեպք չի եղել, քանի որ ես շատ ուշ եմ խաբվում: Եթե ինձ մի բան ասում եմ ես չեմ շտապում հավատալ, կամ ենթադրություններ անել, մինչև չեմ տեսնում իմ աչքով: Առհասարակ ինձ խաբել չի հաջողվում:

Արդյոք հնարավոր է ապրիլի 1-ին խաբել դերասան Ռաֆայել Երանոսյանին:

Չեմ պատկերացնում, թե ինչ ձև պետք է դերասանություն անեն, որ ինձ խաբեն: Մինչ օրս՝ անկախ ապրիլի 1-ց, չի եղել մի դեպք, որ ինձ մի բան ասեն ես հավատամ:

Կան մարդիկ ովքեր ցավագին են մոտենում այն հանգամանքին, որ այդ օրն իրենց խաբում են, հետաքրքիր է ինչպես եք վերաբերվում նման մարդկանց:

Ես կարծում եմ, որ մարդիկ պետք է ամեն ինչին մի փոքր հումորով մոտենան: Նման թեմաները ցավագին ընդունելը կարծում եմ մարդու տեսակից է: Պետք է հումորով վերաբերվել նույնիսկ կյանքին, կարծում եմ այդպես ավելի թեթև կլինի ամեն ինչ:

Ինչ կասեք այն մասին, որ տարվա 365 օրվանից միայն մեկն է համարվում ծիծաղի օր:

Նման մարդիկ պետք է գնան հիվանդանոց ու ստուգվեն (ժպտում է): Այսօր կյանքն այնքան դժվար է, որ մարդ պետք է իր հումորի զգացումով այն թեթևացնի: Ամեն մի վատ բան լսելուց ու տեսնելուց մեղադրում ենք երկրին, բայց երկիրն ընդհանրապես կապ չունի, ամեն բան պետք է փնտրենք ու գտնենք մեր մեջ:

Որպես դերասան ով երկար տարիներ բեմում  է կասեք, արդոք հեշտ է ծիծաղեցնել հայերին:

Շատ դժվար է ժպիտ պարգևել  մարդկանց, կապ չունի թե ինչ ազգություն ունի նա:  Բայց առավել դժվար է պարգևել ժպիտ մեր հայ ազգին, ով շատ  խնդիրներ ու հոգսեր ունի:

 

Հեղինակ՝ Անահիտ Հարությունյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее