▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նման «հիմնավորումներ» չէր ներկայացնում անգամ Ալիևը՝ մինչև 44-օրյա պատերազմը»

ԱԺ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանի գրառումը. «Նիկոլ Փաշինյանի ներքին ու արտաքին դավաճանությունը

Դավաճան բառը ես զգուշությամբ եմ օգտագործում։ Առավելևս երբ խոսքը վերաբերում է պետական դավաճանությանը։ Բայց Նիկոլի երեկվա ասուլիսը ուժեղացրեց նրան դավաճանության մեջ մեղադրողների փաստարկները։

http://asekose.am/filemanager/uploads/aregnaz_manukyan.jpg
Նիկոլն «ասուլիսի» ժամանակ բավարարեց Թուրքիայի ու Ադրբեջանի նախապայմանները՝ դավաճանաբար խեղաթյուրելով այն բանակցային փաթեթի էությունը, որը եղել է Արցախի հարցով։ Ինքը փրփուրը բերանին «հիմնավորում» էր, որ Շուշին ադրբեջանական է, Արցախն ադրբեջանական է։ Նման «հիմնավորումներ» չէր ներկայացնում անգամ Իլհամ Ալիևը՝ մինչև 2020-ի 44-օրյա պատերազմը։


Նիկոլը «ասուլիսի» ժամանակ ապուշի տեղ դրեց իր «պողոսներին», թե բա իմ ու Ալեն Սիմոնյանի պադավատ-ավտոները շուտ էին փչանում, դրա համար էլ նորը գնեցինք։ Տեղին է հիշեցնելը, որ Նիկոլի նոր «Մերսեդես» պադավատն ավելի քան կես միլիոն դոլար է նստել ՀՀ հպարտ հարկատուների վրա, իսկ Ալենինը՝ «ընդամենը» 200 հազար դոլար։
Նիկոլը խոստովանեց, որ պատից իր նկարների կախելն անձամբ իր հրահանգով է եղել, ինչի դիմաց նա պաշտպանում է իր թիմակիցների իրավունքը՝ բյուջեի հաշվին տժժալու, ասֆալտի տենդերներ շահելու և հարստացման այլ ձևերի դիմելու հարցում։
Նիկոլն այդպիսով դավաճանեց նաև «հեղափոխության» օրերին հնչեցրած խոստումներին ու վերածվեց Օրուելի «Նապոլեոնի»։
Մի բանում եմ նրա հետ համամիտ՝ Նիկոլին ներում չի լինելու։
Ամո՛թ քաղաքական դաշտին, ամո՛թ մեզ բոլորիս՝ ՀՀ քաղաքացիներիս, որ Նիկոլը դեռ պետության ղեկին է ու բացահայտորե
ն պաշտպանում է թուրք-ադրբեջանական շահը»։

 

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее