▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նման դեպքերում կայծակնային մահ է վրա հասնում. Ալավերդու բժշկական կենտրոնում 33-ամյա ծննդկան է մահացել

Փետրվարի 12-ին Լոռու մարզի Ալավերդի քաղաքում  33-ամյա ծննդկան է մահացել: Asekose.am-ի հետ զրույցի ընթացքում Ալավերդու բժշկական կենտրոնի տնօրեն Ստեփան Մոսինյանը հայտնեց, որ կինը գիշեր ժամը 03:00-ին բնական ճանմապարհով լույս աշխարհ է բերել տղա երեխա, իսկ արդեն 03:15-ին կնոջ վիճակը վատացել է, նրա մոտ սկսվել է արյունահոսություն եւ առավոտյան ժամը 06:00-ին 33-ամյա կինը մահացել է: 

«Ծննդաբերության ընթացքում արգանդի պատռվածք, տրոմբոէմբոլիա հարցականով, քանի որ դա կարող է պարզել միայն դատաբժշկական փորձաքննությունը, որն արդեն իսկ գործընթացի մեջ է: Տեղի է ունեցել դիակի դատաբժշկական փորձաքննություն, համապատասխան նմուշներն ուղարկվել են փորձաքննության, որի արդյուքի պատասխանիս կարող ենք հստակ ասել`ծննդկանը մահացել է արգանդի պատռվածքից, թե տրոմբոէմբոլիայից: Արգանդի պատռվածքն այնպիսի հատվածում է եղել, որ նման դեպքերում կայծակնային մահ է վրա հասնում», մանրամասնեց բժիշկը:

Ծնվելուց անմիջապես հետո մահացած ծննդկանի երեխան տեղափոխվել է Երևան և բուժում է ստանում:

«Նույն օրը երեխան տեղափոխվել է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն, համապատասխան նեղ մասնագիտական բաժանմանոքում ստանում է համապատասխան բուժում: Ըստ մեր ամենօրյա տեղեկատվության ` երեխայի մոտ դրական տեղաշարժ կա: Երեխայի կյանքին այս պահին վտանգ չի սպառնում»,-Asekose.am–ի հետ զրույցում նշեց Ալավերդու բժշկական կենտրոնի տնօրեն Ստեփան Մոսինյանը:

Նշենք, որ Անժելայի հարազատները կատարվածի մեջ մեղադրում են բժշկական կենտրոնի բժիշկներին:

Հեղինակ` Լիլիթ Նավասարդյան

Լուսանկարը` hetq.am-ի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее