▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նման բան ասողները նորմա՞լ մարդիկ են․ Ռոբերտ Քոչարյան

«Զոհված և վիրավորված զինծառայողների ընտանիքներին հասանելիք դրամական օգնությունը վճարվում է հատուկ հիմնադրամի կողմից, որի միջոցները գանձվում են երկրի քաղաքացիներից։ Կառավարությունն այս գումարների հետ ընդհանրաես կապ չունի»,- Վայքի բնակիչների հետ հանդիպմանն ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով այն հարցին, որ լուրեր են տարածվում, թե «Հայաստան» դաշինքի հաղթանակի դեպքում այդ դրամական օգնությունը կդադարեն վճարել և նույնիսկ վճարածները պետք է հետ գանձվեն։

«Նման բան ասողները նորմա՞լ մարդիկ են»,- արձագանքեց նախագահը՝ հավելելով, որ այդ գործընթացի վրա ոչ մի պաշտոնյա չի կարող ազդեցություն ունենալ։ «Եթե պարզվի, որ հիմնադրամի այսօրվա տնօրինությունը պահում է և չի վճարում այդ գումարները, ապա հունիսի 20-ից նրանք խստագույնս պատժվելու են։ Կամ երևի թե հիմա հատուկ են տարածում նման լուրեր՝ այդ ընտանիքների վրա ազդելու համար։ Պատերազմի ժամանակ խաբել են և հիմա էլ շարունակում են խաբել»,- ավելացրեց Ռոբերտ Քոչարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее