Նիկոլն Աննային տարել է Ադրբեջանի սահման, ցույց է տվել փշալարերը
Նիկոլ Փաշինյանն Աննա Հակոբյանին տարել է Ադրբեջանի հետ սահման, ցույց է տվել փշալարերը
***
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բերդավանի կենտրոնական փողոցները փակել են, գյուղացիները զարմացած են ոստիկանների թվից։
Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Բերդավան գյուղում այժմ ոստիկանությունը տրանսպորտային միջոցների երթևեկի, բայց ոչ հետիոտների համար փակել է գյուղի կենտրոնից ձգվող փողոցները։ Գյուղացիները զարմացել են ոստիկանների մեծ թվից; Բերդավանցիներից շատերը զարմացած իրար հարցնում են՝ գյուղում ի՞նչ դեպք է եղել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանն այսօր, ժամը 13-ին «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում Բերդավանի մշակույթի կենտրոնում դասախոսելու են։
***
«Փաստինֆո»-ն հայտնում է՝ ահազանգեր է ստացել, որ Նոյեմբերյան համայնքի Բերդավան գյուղում Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի հետ հանդիպմանը բնակիչները մասնակցել են պարտադրանքով։
«Մասնավորապես ահազանգած քաղաքացին նշել է, որ տնօրեններին հրահանգվել էր ներկա լինեն։
Բերդավանի գյուղապետը «Փաստինֆո»-ի հետ զրույցում չմեկնաբանեց այդ լուրը, նաև զերծ մնաց հայտնելուց, թե արդյոք քննարկվել է սահմանազատման հարցը։ Նա միայն հայտնեց, որ Բերդավանի Գեղագիտական կենտրոնում տեղի է ունեցել «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը»,- նշում է լրատվականը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet