Խմբագիր, պատմաբան Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Բոլոր ժամանակների իշխանություններին հավատարմորեն ծառայող սույն չարիքը իրեն իրավունք է վերապահում ամեն օր հաթաթա տալու ուրիշ լրատվամիջոցների: Այն էլ՝ իր ոճով, կոնտեքստից կտրած, կիսագրագետ, փնթի շարադրանքով, մարդկանց, բարձրաստիճան հոգևորականներին լակոտավարի որակումներ ու պիտակավորումներ տալով:
Ա՛յ գավառական ճարպիկ, լույսը բացվում է՝ «Խաբարլար TV»-իցդ հանցախմբի կեղծիքներն ես տարածում, Նիկոլ Փաշինյանի իշխանության հանցագործությունները ծածկելու ու մարդկանց մոլորեցնելու համար «վաստակավոր արտիստի» թեկնածու ես:
Նիկոլիդ հորով-մորով արիր, հիմա իրա զուգընկերուհու դարդով ե՞ս տառապում: Թե՞ Yerkir.am-ից հղի ես, քանի որ կնգադ հիմնարկի խայտառակություններն ամեն օր մերկացնում ենք, ու կայքը արդեն մարդուկնգա աչքում չար սատանա է երևում:
Ով, ով, գոնե դու՝ տեղեկատվական ահաբեկչության մեջ մարշալդ կամ գեներալիսիմուսդ, մի՛ խոսի տեղեկատվությունից, պրոֆեսիոնալիզմից, մանիպուլյացիայից, մարդկությունից, հայությունից, բարոյականությունից, ա՛յ թուրքական հանցախմբի խոսափող»:
Նշենք, որ ավելի վաղ Պետրոս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․
«News.am և Yerkir.am կայքերը համաձայն Բագրատի հեղաշրջման ծրագրի ,շարունակում են ապատեղեկատվություն ,սուտ ու կեղծիք տարածել։Դե մարդիկ, ինչպես իմացանք Բագրատի թիմից, << խորը աննասուններ են>> ,մեկ էլ տեսար հավատացին։
Ժուռնալիստիկայի առաջին կուսում սովորեցնում են ,թե ինչպես կարելի է լուրը ստուգել։Եթե իհարկե քո հայեցակետը լրագրությունն է ,այլ ոչ Բագրատի մետոդիչկան։
Իշխանություններին թրքասեր հռչակած ,առավոտից իրիկուն թրքացման դեմ պայքարող այս կայքերը չեն խորշում հղում անել հենց թուրքական ինչ- որ անհայտ կայքի։
Երևի News.am ը և Yerkir.am ը պետք է Orda.tv ի կայքի հետ քույր կայքեր ճանաչվեն»։
Դիտեք նաև՝