▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նիկոլի նման մի ազգադավն ու սրբապիղծն ինչ է, որ հայ ժողովուրդը չհաղթահարի». Լևոն Տեր-Պետրոսյան

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը գրել է. «20-րդ դարի սկզբին, այն է՝ 1903 թվականին, Ռուսաստանի կայսր Նիկոլայ Երկրորդն օրենք ընդունեց Հայոց եկեղեցու գույքի բռնագրավման և հայկական դպրոցների փակման մասին։ Դա բողոքի և ընդվզման մի այնպիսի ալիք առաջացրեց հայ ժողովրդի բոլոր խավերում` ակամա խթանելով հայկական ազգայնականության ձևավորումը, որ Կայսրն ստիպված եղավ 1905 թվականին չեղարկել այդ օրենքը։
Եթե հայ ժողովուրդը հզոր Ռուսաստանի կայսրին հաղթահարեց, Նիկոլի նման մի ազգադավն ու սրբապիղծն ինչ է, որին չհաղթահարի։
12.06.2025թ.»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее