▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

««Նիկոլի ախպեր» Սամվել Ալեքսանյանը շարունակում է մոլորեցնել գնորդներին»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Նիկոլի ախպեր» Սամվել Ալեքսանյանը շարունակում է մոլորեցնել գնորդներին։
Մինչ Նիկոլ Փաշինյանը բոցաշունչ ճառ է ասում «նախկին թալանչիների» դեմ, նախկինում և այժմ գերհարստացող Սամվել Ալեքսանյանը շարունակում է մոլորեցնել գնորդներին։ Նրան պատկանող «Երևան սիթի» սուպերմարկետում իրար կողքի վաճառվող, երկու տեսակի պոմիդորը վաճառվում է տարբեր գնային առաջարկով․ մի տեսակի գինը ներկայացված է 100 գրամի հաշվարկով, մյուսինը՝ 1 կիլոգրամի։ Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Սամվել Ալեքսանյանին մեղադրում էր շաքարավազի բիզնեսում մենաշնորհի, Արմեն Իսրայելյանի՝ «Ձկնկուլ»-ի սպանությունը կազմակրեպելու մեջ, իսկ Սամվել Ալեքսանյանը լրագրողներին ասում էր՝ Նիկոլը մեր ախպերն ա»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее