▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ՝ Սոնայի մասին․ Նիկողոս Հովհաննիսյան

Նիկոլի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ՝ Սոնայի մասին․ Նիկողոս Հովհաննիսյան

Վարորդ Արամ Նավասարդյանի փաստաբան Ռուբեն Բալոյանի ֆեյսբուքյան գրառումը՝ ստորև․ «Հայտարարություն՝ Արամ Նավասարդյանի քրեական գործով վերդիկտի վերաբերյալ․․
Ըստ Արամ Նավասարդյանին առաջադրված մեղադրանքի՝
- Ս․ Մնացականյանը ճանապարհը հատել է լուսացույցի կանաչ լույսի տակ,
Եթե խաչմերուկը կարգավորվում է կարգավորողի ազդանշաններով, ապա չեն գործում ճանապարհային երթևեկության նշանները, գծանշումները և լուսացույցի ազդանշանները։ Վերոգրյալից ելնելով․
Տվյալ դեպքում կարգավորողի ազդանշանները արգելել են հետիոտնի անցումը երթևեկելի մասով և թույլատրել են Ա․ Նավասարդյանին մուտք գործել խաչմերուկ։
- Սոնա Մնացականյանը վրաերթի է ենթարկվել ճանապարհը ձախից դեպի աջ հատելու ընթացքում:
Այն, որ Ս․ Մնացականյանը վրաերթի է ենթարկվել ճանապարհը ձախից դեպի աջ հատելու ընթացքում, դա ակնհայտ սուտ է։ Ս․ Մնացականյանը ճանապարհը հատելով դուրս է եկել Ա․ Նավասարդյանի ընթացագոտուց, անցել 1,5մ տարածություն և կանգնել, որից հետո 3 հետքայլ կատարելու հետևանքով՝ ենթարկվել է վրաերթի։
Ընդ որում՝ կանգնելու պահին Ս․ Մնացականյանը դեմքով ուղղված է եղել դեպի Վարչապետին ուղեկցող ավտոշարասյունը։ Այսինքն՝ դեմքով դեպի շուրջ 15 լուսային և ձայնային ազդանշաններ միացված ավտոմեքենաների շարասյան ուղղությամբ։
Հարց է առաջանում՝ տեսնելով շարասյան ընթացքը ինչ նպատակով չի շարունակել հատել ճանապարհը, այլ կանգնել է և դրանից հետո ինչ նպատակով է հետքայլ կատարել, երբ իր առջևից մոտ 1 մետր առաջ քայլող կինը՝ արագացնելով քայլերը, ընդհանրապես դուրս է եկել երթևեկելի մասից։
Ըստ անկողմնակալ դիտորդի և ինձ՝ Ս․ Մնացականյանը վերջին պահին որոշել է խոչընդոտել շարասյան ընթացքը ․․․
Տեսաձայնագրային փորձագետը իր կողմից տրված ակնհայտ կեղծ եզրակացության մեջ հատուկ շեշտել է, որ 30,2 մետր տարածության մեջ Ա․ Նավասարդյանի Պրադոն երևում է 2 կադրում, ուստի և նրա արագությունը եղել է 108,7կմ/ժ։
Եվ եզրակացությունը, և տեսանյութերը մեր կողմից ուղղակի քրքրվեց, որով պարզվեց, որ տեսաձայնագրային փորձագետը 1 կադրը թաքցրել է։ Այսինքն՝ 3 կադրի փոխարեն վերլուծություն է կատարել 2 կադրով։ 3 կադրի վերլուծության դեպքում Պրադոյի արագությունը կազմում է շուրջ 72կմ/ժ։ Ունենք նաև շուրջ 10 պատահական անցորդների ցուցմունքներ, որոնք դատարանում նշեցին, որ շարասյունը ընդհանրապես և առջևից ընթացող Նավասարդյանի Պրադոն ընթանում էր շուրջ 60-70կմ/ժ արագությամբ։
- Նավասարդյանի երթևեկության համար առաջացած վտանգի պահի վերաբերյալ․
Երբ համալիր փորձաքննությամբ պարզվում է, որ Սոնա Մնացականյանը կանգնելուց հետո հետքայլ է կատարում, որից հետո է վրաերթի ենթարկվում, քննիչը իր լիազորությունների շրջանակներում կրկնակի փորձաքննությանը հարց է առաջադրում, թե վտանգը Ա․ Նավասարդյանի երթևեկության համար առաջ է եկել հետիոտնի հետքայլ կատարելու պահից, թե՝ ոչ։
Հսկող դատախազի առաջին ապօրինի որոշումները՝ իր որոշմամբ դատախազը վերացնում է քննիչի որոշումը և վտանգի հետ կապված հարցը հանում որոշումից։
Քննիչը հսկող դատախազի որոշման դեմ առարկություն է ներկայացնում Երևան քաղաքի դատախազին, ով կայացնում է հերթական ապօրինի որոշումը՝ թույլ չտալով, որ փորձաքննությանը առաջադրվի գործի ելքի համար վճռորոշ, Ա․ Նավասարդյանին արդարացնող հարցը։
Վտանգի առաջացման հետ կապված նույն հարցը փորձաքննությանն է առաջադրվում նաև Ա․ Նավասարդյանի պաշտպանների կողմից, որը ևս հանվում է նախաքննության մարմնի կողմից՝ հաշվի առնելով Երևան քաղաքի դատախազի որոշումը։
Երևան քաղաքի դատախազի որոշումը՝ հարցը հանելու մասով, ապօրինի որոշում է, որը փաստացի ցուցում է՝ կատարելու ուղղորդված քննություն։ Արդյունքում դատախազությունը ոչ միայն ապօրինի կերպով սահմանափակել է քննիչի լիազորությունները, այլև խախտել է ՀՀ քր․ դատ․ օր-ի 255-րդ հոդվածով նախատեսված պաշտպանական կողմի՝ փորձաքննությանը հարցեր առաջադրելու իրավունքը։ Նույն կերպ վարվեց դատավոր Ֆարխոյանը։
Վտանգի առաջացման պահի մասով, փորձագետի կողմից կադրը դիտավորությամբ թաքցնելու մասով ներկայացվել են 3 միջնորդություններ՝ կրկնակի և լրացուցիչ փորձաքննություններ նշանակելու մասին։ 3-ն էլ անհեթեթ, առանց լուրջ պատճառաբանությունների Պարոն Ֆարխոյանի կողմից մերժվել է։
Նախաքննության ընթացքում նշանակված 3 փորձաքննություններով էլ հարց է առաջադրվել ուղեկցող խմբի հրամատրական կազմի, այսինքն՝ պաշտոնատար անձանց գործողությունների օրինականության վերաբերյալ։ Եզրակացությունները ստանալուց հետո քննչական կոմիտեի քննիչը վերը նշված պաշտոնատար անձանց գործողություններին տվել է իրավական գնահատական։ Հիշատակված պաշտոնատար անձանցից մեկն էլ հանդիսացել է ԱԱԾ աշխատակից։ Նման պայմաններում 2022թ․ պետական պաշտոնյաների, այդ թվում նաև՝ ԱԱԾ աշխատակցի գործողություններին իրավական գնահատական է տվել քննչական կոմիտեի քննիչը, որով կոպիտ կերպով խախտվել են քննչական ենթակայության կանոնները։ Այսինքն, ըստ քննչական ենթակայության կանոնների՝ նշված քրեական գործը պետք է քննվեր ԱԱԾ, և ոչ թե՝ Կոմիտեի քննիչների կողմից։
Էլի շատ խախտումներ կան բացահայտված, բայց ընթերցողին չծանրաբեռնելու համար այս պահին զերծ կմնանք դրանք հանրության դատին ներկայացնելուց։
Սույն վրաերթի մեջ Ա․ Նավասարդյանը անմեղ է, իսկ Պարոն Ֆարխոյանի վերդիկտը՝ ԱՆԱՐԴԱՐ․․․»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее