▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլը սկսեց գրոհը. հոգևորական է ձերբակալվել, թեմի առաջնորդի տուն են խուզարկել

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

Ձերբակալվել են և այս պահին Երևան քաղաքի քննչական կոմիտեում են գտնվում Տեր Փառեն, Տեր Մանուկ, Տեր Հայկ, Տեր Մկրտիչ, Տեր Ղևոնդ քահանաները, ինչպես նաև՝ մի շարք քաղաքացիական անձինք

փաստաբան Արա Զոհրաբյան

***

Թարմացում․ Հայտնի է դարձել, որ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին Քննչական կոմիտե են տարել

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր վաղ առավոտյան իրավապահները ձերբակալել են Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանին։ 
24News-ի տեղեկություններով, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի և Փառեն քահանա Առաքելյանի ձերբակալություններն իրականացրել են ԱԱԾ աշխատակիցները
Նույն կայքի  տեղեկություններով,  Քննչական կոմիտեն բերման է ենթարկել միանգամից հինգ քահանայի, որոնք բոլորն էլ  Արագածոտնի թեմից են։

***

Ձերբակալվել է Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը: Մեր տեղեկություններով, նրան տարել են ծանր հանցագործությունների բաժին:

Մեդիահաբն է գրում ու հավելում, որ տեղեկացել է, որ խուզարկել են նաև Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տունը:

«Նշենք, որ Արագածոտնի թեմի առաջնորդը Վեհափառի քրոջ որդին է: Ավելի վաղ Հ1-ի եթերում Տեր Արամը հայտարարել էր, որ հավաքներին մասնակցել է վերադասի հրահանգով, որն, ըստ էության, Կաթողիկոս Գարեգին Բ-ի քրոջ որդին է՝ Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, մեղադրել էր, թե Տեր Արամը իր հոգեւոր ծառայության համար խնդիրներ է ստեղծել եւ սպառնացել կարգալույծ անել այն բանից հետո, երբ 2021 թվականին վարչապետի տիկին Աննա Հակոբյանից զանգ է ստացել՝ տնօրհնեք կազմակերպելու նպատակով։

Հիշեցնենք նաև, որ Տեր Արամի սեպտեմբերի 16-ին Հանրայինի տաղավարում արված հայտարարությունը, թե «2021 թվականի ընդդիմության ցույցերին մասնակցել է ոչ իր ցանկությամբ», ուղարկվել էր ՀՀ գլխավոր դատախազություն, ապա փոխանցվել  քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երեվան քաղաքի վարչություն՝ դրանում նշված հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով»,-գրում  է սկզբնաղբյուրը։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее