▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նիկոլը Քարագլխի թեման լավ փչեց, վերցրեց, գնաց, ցարից գարանտիաներ շորթեց»

«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Շատ տարօրինակ զուգադիպություն ա. անցած տարի հենց էս օրերին Ադրբեջանական զորքը մտավ Սև լիճ: Մեր «ընդդիմադիրները» միանգամից պնդեցին, որ դրանով Ալիևը փորձում է օգնել Փաշինյանին ընտրությունների շեմին: Թե ինչո՞ւմ էր էդ օգնությունը կայանում, ոչ մեկ չասաց, իսկ ինձ առաջին անգամ բլոկեցին այդ հարցը տալու համար:
Հիմա էլ Ալիևի օգնականը բռնել, ելույթ ա ունեցել, որտեղ եսիմ խի, անդրադարձել ա Հայաստանի ներքաղաքական թեմաներին ու քննադատել մեր «ընդդիմադիր» փրկիչներին, հետն էլ հիշեցրել, թե որ գյուղերը պիտի հանձնվեն Ադրբեջանին: Էս մեր փրկիչներն էլ նորից պնդում են, որ սա աջակցություն է Նիկոլին: Ես էլ դե նորից բան չեմ հասկանում... Սրա ի՞նչն ա աջակցություն: Չէ, ակնհայտ ա, որ սա ինչ-որ մեկին օգուտ ա տալիս, ուղղակի չեմ հասկանում Նիկոլի քյարը...
Բայց հալալ ա ադրբեջանցիքին, երախտամոռ չեն, Քարագլուխն ստացան, հմի իրանց փայ պատիվն են տալիս Քարագլուխն իրենց հանձնողներին: Նիկոլս էլ Քարագլխի թեման լավ փչեց, վերցրեց գնաց ցարից գարանտիաներ շորթեց ու հիմա հով լռվել ա շատ լավ իմանալով, որ ինչ թուղթ էլ լինի ստորագրողը ինքն է, մինչև չստորագրի իրան պահելու են:
Այ սենց էլ ապրում ենք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее