Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում
Արթուր Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․«Եթե Ծիծեռնակաբերդը արագ ժամկետում չավարտվի, ուրեմն բնական հուզումների պակաս չի լինի։ Եկեղեցուն ու Ծիծեռնակաբերդին ձեռք տվող չի եղել։
Բայց Նիկոլը նրանով է Նիկոլ, որ մեկ էլ տեսար Ծիծեռնակաբերդի վերանորոգումը ձգեց մինչև մյուս տարվա ապրիլի 25:
Ապրիլի 23 ը և 24 ը բնական ընդվզման միակ պատուհաններն են հայի համար ու էլի Նիկոլը թեմա է սարքում, որ հետ կանգնի»։
Ավելի վաղ, համացանցում տարածվում էր Անուշ Բրուտյանի հետևյալ տեքստն ու լուսանկարները․
«Էս ի՞նչ են անում թուրքի ծնունդները։
Արշակ Սարգսյան, Արմենակ Դանիելյան, դուք տեղյակ ե՞ք, թե ինչու են քանդել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը։ Քաղաքապետարանում ինչ-որ քննարկումներ եղել ե՞ն։
Թե՞ «վերանորոգման» անվան տակ թուրքի հրամանով քանդում են հուշահամալիրը։
Ինչու՞ այս մասին ոչ ոք չի բարձրաձայնում, ինչու՞ ԶԼՄ-ները ոչինչ չեն գրում։
*****
Անչափ շնորհակալություն Էլիզա Առաքելյանին լուսանկարելու ու բարձրաձայնելու համար»։
Նշենք, որ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը ԱրմենիաSputnik–ին ասել է, որ Ծիծեռնակաբերդի հավերժության տաճարի 12 բազալտե մույթերը (խոնարհված կամարները) հիմնանորոգվում են․Նրա խոսքով՝ հուշահամալիրի և թանգարան-ինստիտուտի կառուցման հենց սկզբից ջրահեռացման համակարգեր չեն կառուցվել, և տարիներ շարունակ ջուրն անընդհատ լցվել է մույթերի մեջ, ինչի հետևանքով բազալտե քարերի տեղաշարժեր են տեղի ունեցել։ «100-ամյակի կապակցությամբ հուշասյունը վերանորոգվել էր, բայց հավերժության տաճարը չէր վերանորոգվել։ Մենք հիմնանորոգման խնդրանքով բազմիցս դիմել էինք կառավարությանը, 2021թ․ վերջնական համաձայնությունը տրվեց, և պետությունը գումար հատկացրեց աշխատանքներն իրականացնելու համար»,- նշել է Գզոյանը։
Հավերժության տաճարի մույթերի հիմնանորոգման աշխատանքներն աստիճանաբար են իրականացվում` այս պահին դրանցից 2-ն են նորոգվում, քանի որ խնդիր է դրված, որ հիմնանորոգման աշխատանքների ամբողջ ընթացքում հուշահամալիրը պետք է բաց լինի այցելուների համար։ Աշխատանքները վերահսկում է հուշահամալիրը նախագծած ճարտարապետներից Սաշուր Քալաշյանը։
Դիտեք նաև՝