Արձակագիր Լևոն Ջավախյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երեկ ազգահավաքում, երբ թվարկում էին Սամվել Կարապետյանի բարեգործությունների մասին` մարմնով մեկ փշաքաղվեցի։ Ինչքան է արել Հայաստանի համար և ոչ միայն Հայաստանի, այլև կորուսյալ Արցախի համար։ Փաստորեն Հայաստանի մեջ Մարդը կառուցել, շինել ու փայփայել է մեկ այլ Հայաստան։ Սակայն զարմանալին դա չէ։ Նա դա արել է անճռինչ, սուս ու փուս, աննկատ, առանց բարձրաձայնելու, առանց որևէ մի ակնկալիքի, առանց որևէ այլ մեկի երես տալու միտումի: Նա դա արել է իր համար, մեզ համար, և... և հայտնվել բանտում։ Պարզվում է, որ, այնուամենայնիվ, ոչ մի բարի գործ աննկատ չի մնում։ Մարդ կա` տասը կոպեկի բան է անում, տասը մանեթի աչկներս է կոխում: Նա այդ մարդը չէ, Նա Մարդ է մեծատառով։ Եվ այսքանից հետո որոշ ոչնչություններ ասում են` նիկոլը չլինի, բա ո՞վ լինի: Նիկոլը բացի դագաղից, պարտությունից, աղետից, արհավիրքից ու կորստից, ի՞նչ է բերել մեր ժողովրդին: Ի վերջո, դագաղով եկածը, դագաղով էլ պիտի գնա: |
Դիտեք նաև՝