▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլայ Եղիազարյանը բաժանվել է նշանածից

Դիտեք նաև՝

Դերասան Նիկոլայ Եղիազարյանը բաժանվել է նշանածից՝ Աննայից։ Մոտ 3 տարի առաջ նշանված Նիկոլայն ամեն տարի իր հարցազրույցներում խոստանում էր, որ այդ տարի ամուսնանալու է. այդպես եղավ 2013-ին, 2014-ին, իսկ այս տարի նա նոր «մարտավարություն» է ընտրել՝ ասում է, որ նախընտրում է փակ պահել իր անձնական կյանքը։

Իրականում վերջերս իմացա, որ Նիկոլայը «փակ է պահել անձնականը», քանի որ բաժանվել է նշանածից։ Հենց սա է պատճառը, որ նա մենակ էր գնացել դերասանուհի Տաթև Սարգսյանի նշանադրությանը ու, առհասարակ, վերջին շրջանում Նիկոլային միշտ մենակ ենք տեսնում միջոցառումների ժամանակ։

Երեկ էլ Նիկոլայն ակնարկել է, որ փնտրտուքի մեջ է: Խոսելով էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման ակցիային մասնակցող աղջիկների մասին՝ նա ասել է, որ հենց այդտեղից պետք է աղջիկ տուն տանել։

Աղբյուրը՝ astxayinkyanq.wordpress.com

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее