▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլայ Բասկովը մարտի 4-ին մենահամերգով հանդես է գալու Երևանում

Asekose.am-ի տեղեկություններով «Ռուսաստանի ոսկե ձայն» Նիկոլայ Բասկովը մարտի 4-ին ժամանելու է Երևան և մենահամերգ է տալու հայ կանանց համար:

Նշենք, որ վերջին տարիներին  ձեւավորված բարի ավանդույթի համաձայն՝  մարտի 8-ի առիթով կազմակերպված  տոնական անակնկալին մասնակցում են Հայաստանի տարբեր` գիտակրթական, մշակույթի, առողջապահության, հասարակական-քաղաքական ոլորտներում ակտիվ գործունեություն ծավալած ու անկախ Հայաստանի զարգացման գործում ավանդ ունեցած կանանք:

Հիշեցնենք, որ Նիկոլայ Բասկովը հայտնի է իր կնամեծար լինելով ու իգական սեռի հանդեպ շռայլ «կոմպլիմենտներով»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее