Նիկոլայ Բասկովը կարծես թե հիշողությունների գիրկն է ընկել: Օրերս երգիչն իր միկրոբլոգում մի լուսանկար է տեղադրել, որում նա իր նախկին միլիարդատեր ընկերուհու հետ է: Լուսանկարը երգիչը մակագրել է հետևյալ կերպ.
«Իմ անմոռանալի Ատանազիան»:
Հիշեցնենք, որ Բասկովի և Ատանազիայի սիրավեպի մասին խոսակցություններ էին պտտվում երկու տարի առաջ, երբ Նիկոլայը, տեղադրելով իր և տվյալ կնոջ համատեղ լուսանկարը, գրել էր.
«Իմ փոքրիկի կարողությունը կազմում է 2 միլիարդ դոլար: Ես ոգևորված եմ»: