▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլապետությունում եթե կարծիքդ չի բռնում քնձխի կարծիքի հետ՝ քո համար էլ հոդված կճարվի․ Մխիթարյան

Գյումրու ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Գյումրիում «զանգվածային անկարգություններին» մասնակցելու գործի շրջանակներում 33 անձ ձերբակալվել է: Նման հոդված են կախել մարդկանց վրա, որպեսզի ապագայում ցանկացած տիպի հանրահավաքի մասնակցելուց ժողովրդին հետ պահեն:
Նիկոլապետությունը սկսվում և ավարտվում է ոստիկանական միջուկով: Նիկոլապետությունում եթե քո կարծիքը չի բռնում քնձխի կարծիքի հետ, ապա քո համար էլ հոդված կճարվի»:

Դիտեք նաև՝ 

Երեկ Գյումրիում բազմաթիվ ոստիկանական ուժեր կային։ Նույն ժամանակահատվածում Երևանում ծեծի է ենթարկվում ակտիվիստ, որը զանգում է ոստիկանություն, և պարզվում է, որ էդտեղ ոստիկան չկա, ԱԺ–ում ՆԳ փոխնախարարին հարցրեց Ագնեսա Խանոյանը։

«Երևան քաղաքը երեկ անտեր էր մնացել, որովհետև քաղաքական իշխանությունը քաղաքական հարց ուներ լուծելու Գյումրիում»,–ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Փոխնախարար Արմեն Մկրտչյանը պնդեց, թե Երևանն ու ՀՀ որևիցե վարչական տարածք անտեր չի մնացել ոստիկանության կողմից։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее