▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նիկոլ Փաշինյանն ընտրել է շակալի ճանապարհը՝ ներսում գտնել իր նմաններին»․ Նաիրի Հոխիկյան

 Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հովհաննավանքի անջատողական ու նիկոլական քահանա Արամ Ասատրյանին այսօր իր աջակցությունն է հայտնել Թալինում հոգևոր ծառայություն իրականացնող Թադե քահանա Թախմազյանը՝ ամեն տեսակի սուտ բամբասանքներ տարածելով հոգևորականների մասին։
Երկու քահանաների տեքստերի դեպքում երևում է նույն ձեռագիրը, կարծես նույն մարդը գրած և այս քահանաներին տված լինի տեքստերը, որ հրապարակեն իրենց անունից։
Ես հասկանում եմ, որ չկարողանալով դիմային պայքարով հաղթել Եկեղեցուն, Նիկոլ Փաշինյանն ընտրել է շակալի ճանապարհը՝ ներսում գտնել իր նմաններին ու հենց ներսից քանդել Մայր Աթոռը։
Երեկ Արամ քահանա, այսօր Թադե քահանա, վաղը գուցե մեկ ուրիշը։ Ոնց էլ չլինի, 700 հոգևորականների մեջ կլինեն Վեհափառից դժգոհ կամ այլ աշխարհայացք ունեցող մարդիկ։ Իսկ նեղվածներին մոլորյալ, ապա չարիք դարձնելու ձևերը սատանան լավ գիտի։
Եթե Արամ քահանայի դեպքում մտածում էի՝ Մայր Աթոռը դեռ պետք է հանդուրժող լինի, որ Նիկոլը առիթից չօգտվի, ապա հիմա համոզված եմ, որ օր առաջ պետք է կարգալույծ արվեն բոլոր այն հոգևորականները, որոնք շեղվում են Մայր Աթոռի համակարգից և փորձում քանդել այն։
Օր առաջ անհրաժեշտ է կարգալույծ անել և հոգևոր ծառայությունից հեռացնել Արամ և Թադե քահանաներին, որպեսզի Եկեղեցին ամուր մնա, այլապես այդ քաղցկեղը կտարածվի»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее