▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանն այսօր կհանդիպի Արմեն Սարգսյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահի կողմից նախաձեռնած քննարկումների շրջանակում այսօր հանդիպում կունենա նախագահ Արմեն Սարգսյանի հետ։

Այս մասին իր ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:

Ըստ պաշտոնական տեղեկատվության,  Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել Հանրապետության նախագահի նախաձեռնած քննարկումների շրջանակում:

Նախագահը և վարչապետը քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը, այն հանգուցալուծելու և ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիները: Այդ համատեքստում որպես լուծում անդրադարձ է կատարվել խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее