▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նիկոլ Փաշինյանի էությունը մի նկարում»

«Նիկոլ Փաշինյանի էությունը մի նկարում

Այցելել կոմումիզմի զոհերի հիշատակին Էստոնիայում, իսկ Երևանում նույնարժեք հուշահամալիրը թողել անխնամ և մոռացված»,-գրել է Դավիթ Հովհաննիսյանը՝ ֆեյսբուքյան իր էջում:

Գոռ Մադոյանն էլ գրել է․ «ՀՀ վարչապետը Տալլինում հարգանքի տուրք է մատուցում կոմունիզմի զոհերի հիշատակին: Բայց Հայաստանում, բռնադատվածների հիշատակի հուշահամալիրում, մոդայի ցուցադրություն են անում»:

Հավելենք, որ Սպուտնիկ Արմենիա տելեգրամյան ալիքն էլ, այս առիթով, գրել է․ «Նիկոլ Փաշինյանը այցելել է Էստոնիայում գտնվող «Կոմունիզմի զոհերի» հուշարձան, որտեղ խորհրդային պատմության կեղծումը հասել է պետական քաղաքականության մակարդակի։

Անցյալ տարի էլ այս վայր էր այցելել նաև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

ՀՀ կառավարության մամուլի ծառայության տեսանյութը մասնավորապես կենտրոնանում է պատի վրա, որտեղ թվարկված են ՌԴ այն շրջանների կալանավայրերը, որտեղ էստոնացիներ են պահվել զանգվածային բռնաճնշումների տարիներին։ Եվ կարևոր չէ, որ այդ տարիներին ռուսները, հայերը և ԽՍՀՄ բոլոր ժողովուրդները դարձան բռնաճնշումների զոհ։ Կարևոր է մեկ այլ բան. Տալլինում ոչ ոք օտարերկրյա պատվիրակություններին րւ տանի խորհրդային զինվորների հուշարձանների մոտ, որոնք նազիցմից ազատագրել են թե՛ էստոնացիներին, թե՛ ամբողջ Եվրոպային, չի տանի, որովհետև դրանցից ոչինչ չի մնացել։ 2024 թ. օգոստոսին Էստոնիայի կառավարությունը հայտարարեց խորհրդային զինվորների հուշարձաններն ապամոնտաժելու արշավի մասին, որոնց թվում, ի դեպ, շատ հայեր կային։ Բայց այնտեղ մեծարում են 20-րդ Վաֆեն-ՍՍ դիվիզիայի լեգեոներներին»։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее