▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նիկոլ Փաշինյանը ստում է, չի եղել որևէ փաստաթուղթ, որտեղ ԼՂ-ն նշվի Ադրբեջանի մաս»

«Քանդենք «Հայաստանը բանակցել է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում թողնելը» նորածին միֆը, որի հեղինակը Նիկոլ Փաշինյանն է, սակայն իրականությունը լրիվ այլ է»,- խոսելով Ղարաբաղյան հարցի կարգավորման վերաբերյալ հրապարակ եկած միֆերից՝ ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։ Նրա խոսքով Ղարաբաղի անկախության հարցը չեն փորձել լուծել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի միջոցով, քանի որ ի սկզբանե պարզ է եղել, որ պարտվելու են, իրավական լուծման շանս չկա, մեծամասնությունը Ադրբեջանի կողմից էին, և անհնար էր վերահսկել այնտեղ ընթացող քննարկումները։ «ՄԵնք որոշեցինք, որ եթե կարողանանք հարցը տեղափոխել ԵԱՀԿ-ի հովանու տակ, մենք սկսելու ենք վերահսկել դիվանագիտական գործընթացը, այսինքն որևէ անցանակալի լուծման դեպքում կկարողանանք մեր քվեարությամբ դադարեցնել։ Եվ իսկապես սա փայլուն լուծում էր։ 1992 թվականին մենք անդամագրվեցինք ԵԱՀԿ-ին, ներսում ստեղծվեց Մինսկի խումբը և այդ պահից սկսված ընդունվեց որոշում, որ մենք բացառելու ենք որևէ փաստաթղթում Ղարաբաղի անդամակցությունը Ադրբեջանին կամ որևէ բառակապացություն, որ գրված է ԼՂ, իսկ փակագծում՝ Ադրբեջանի Հանրապետություն»,- ասաց Զուրաբյանը՝ հավելելով, որ ԵԱՀԿ բազմամյա գործունեության ընթացքում չկա մի փաստաթուղթ, որում ԼՂ-ի կողքին գրված լինի Ադրբեջան։ «Մեր դիվանագետներն ունեցել են հստակ հանձնարարական՝ ոչնչացնել նման ցանկացած փաստաթուղթ՝ վետոի կիրառմամբ։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի ասածը կատարյալ սուտ է, մեր դիվանագետները երբեք թույլ չեն տվել որևէ փաստաթուղթ, որտեղ ԼՂ-ն նշվի Ադրբեջանի մաս»։

Դիտեք նաև՝

***

«Երբ 2018-ին եկավ Նիկոլ Փաշինյանը և ուզեց Ղարաբաղյան հարցում ամեն ինչ սկսել իր կետից, նա արեց դիվանագիտության մեջ ամենաչտեսնված հիմար քայլերից մեկը»,- այսօր բանախոսության ժամանակ հայտնեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ մանրամասնելով, որ Նիկոլ Փաշինյանն իր գալուց հետո դիմեց Մինսկի խմբի համանախագահներին՝ խնդրելով մեկնաբանել Պրահյան սկզբունքներում դիտավորյալ անորոշ թողնված դրույթները:

«Մինսկի խմբի համանախագահները չունեին մեկնաբանություն, ամբողջ իմաստը հենց այն էր, որ այդ ձևակերպումները պետք է մնային անորոշ:

Փաշինյանն այնքան պնդեց, որ փորձառու դիպլոմատները հասկացան՝ գործ ունեն մի մարդու հետ, որի հետ պետք է խոսել ավելի պրիմիտիվ լեզվով․․․ Որոշեցին պրիմիտիվացնել: Այդպես ծնվել է 2019-ի պլանը, որի հարցը հետևյալն էր. բոլոր դիտավորյալ անորոշությունները հանում ենք, 5 շրջանը վերադարձնում ես հիմա, իսկ Քելբաջարը և Լաչինի ոչ միջանցքային մասը վերադարձնում ես այն ժամանակ, երբ փոխընդունելի համաձայնություն ձեռք կբերվի ԼՂ-ի վերջնական կարգավիճակի շուրջ»,- նշեց Զուրաբյանը՝ հավելելով՝ եթե դա իրականացվեր, մեր սերունդները հետագայում կարող էին բանակցել ԼՂ-ի կարգավիճակի շուրջ։

Նա նաև ընդգծեց, որ հասկանալու համար, թե այս օրակարգն ինչու տապալվեց, անհրաժեշտություն է, որ ԼՂ շուրջ բանակցած պլաններն ու հայկական դիվանագիտության պատասխանները հրապարակվեն Նիկոլ Փաշինյանի կողմից: «Գիտե՞ք, թե ինչու չի հրապարակում․․․ Եթե ինքը դա հրապարակի, պարզվելու է, որ «ազգակործան պատուհաս» արտահայտությունը մեղմասացություն էր: Պարզվելու է, որ այդ պահին գործ ենք ունեցել երկրի ղեկին կանգնած մի անմեղսունակ էակի հետ, որը, առանց հասկանալու, թե ինչ է կատարվում, ինչ են նշանակում այդ փաստաթղթերի ձևակերպումները և թե դա մեզ ուր է տանելու, այդ ամեն ինչը մերժել է և թաքցրել է մեր ժողովրդից, որ այդպիսի փաստաթուղթ կա»,- հավելեց Զուրաբյանը:

***

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը բանախոսության ժամանակ խոսելով ղարաբաղյան կարգավորման գործընթացի մասին, կարծիք հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանի օրոք է սկսվել Լեռնային Ղարաբաղի դուրսմղումը բանակցային գործընթացից։ Նա վստահեցրեց, որ

1997 թվականին մշակված փուլային լուծման տարբերակը եղել է ավելի ձեռնտու Հայաստանին և Արցախին, քանի որ այն թույլ էր տալիս լուծել անվտանգության ու խաղաղության հիմնական հարցերը, իսկ կարգավիճակի հարցը մնում էր բաց, ինչը դիվանագիտական առումով նշանակում էր, որ որևէ կերպ չի ամրագրվում Ղարաբաղի պատկանելությունը Ադրբեջանին։

«Քի Վեսթի բանակցությունների ժամանակ Քոչարյանը անձամբ խնդրել է ԼՂ նախագահ Արկադի Ղուկասյանին լիազորել իրեն ներկայացնելու նաև Ղարաբաղի անունից, քանի որ քննարկվում էր տարածքների փոխանակման տարբերակ, և Հայաստանն ու Ադրբեջանը որպես անկախ սուբյեկտներ պիտի բանակցեին: Արկադի Ղուկասյանը սկզբում հրաժարվել է, բայց տեղի է ունեցել շանտաժ, Ռոբերտ Քոչարյանն ասելէ ,որ եթե հրաժարվի իրեն լիազորել հանրային է դարձնելու, որ Ղուկասյանի մերժման հետևանքով զրկվել են մի լուծումից, որով ԼՂ-ն դառանալու Հայաստանի մաս։ Ղուկասյանը ի վերջո համաձայնել է լիազորել, դրանից հետո Ղարաբաղը՝ որպես առանձին կողմ, այլևս չի դիտարկվել որևէ պաշտոնական փաստաթղթում:

Դրանից հետո այլևս չեք տեսնի որևէ առաջարկ որ ներկայացվել է Ստեփանակերտին, միայն Երևանին և Բաքվին է ուղղվել», - ասաց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее