Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը քաղաքացու օրվա առթիվ մասնավորապես նշել է․ «Քաղաքացի-պետություն հարաբերություններում առանցքային փոփոխությունը՝ Հեղափոխությունը, առաջ և հետո հետևյալն է․ Հեղափոխությունից առաջ պետությունն էր Քաղաքացու տերը, Հեղափոխությունից հետո Քաղաքացին է պետության տերը։ Այս առանցքային փոփոխությունն է, որ մեզանում պետք է դառնա ոչ միայն գիտակցություն, սոցիալ-հոգեբանություն, ավանդույթ, այլև ամենօրյա գործելակերպ»։ Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-սխալ քաղաքականության հետևանքով կորցրել ենք Արցախը, 5 հազար զոհ տվել, Հայաստանից ենք տարածքներ կորցրել, ու ստացվում է, որ այս ամենի մեղավորը ոչ թե Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն են, այլ՝ Հայաստանի քաղաքացիները, քանզի 2018-ից հետո քաղաքացին է պետության տերը։ Եթե, Աստված մի արասցե, կորցնենք մեր պետականությունը, Նիկոլ Փաշինյանը պետականության կորստի համար քաղաքացիներին է մեղադրելու, քանզի նրանք էին պետության տերը, սակայն տեր չեղան»: |
«Նիկոլ Փաշինյանը պետականության կորստի համար քաղաքացիներին է մեղադրելու». Ոսկան Սարգսյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն далее

далее

далее

далее

далее

далее

далее