Թարմացված․ Քննչական կոմիտեից ասացին` ինչու է փակվել Երևանի «Ֆլորենս» ռեստորանը
«Խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվում են քննչական գործողություններ»,–հայտնել են քննչական կոմիտեից։
ԶԼՄ–ները գրում են, որ հուլիսի 15-ին իրավապահ մարմինները հատուկ գործողություն են իրականացրել «Ֆլորենս» ռեստորանում, որը վերագրվում է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին։ Ականատեսների խոսքով՝ տարածք են մուտք գործել մեծ թվով ոստիկաններ, ընդհատել ռեստորանում ընթացող մասնավոր միջոցառումը, դուրս բերել հյուրերին և ամբողջովին փակել օբյեկտը։
Կա տեղեկություն, որ ռեստորանի սեփականատերերը որևէ կապ չունեն դեպքի հետ։
***
Լրագրող Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Վախերը սրվում են... այսօր քնելուց առաջ ձոր է ուղարկել իրավապահներին ու փակել է տվել «Ֆլորենս» ռեստորանը, որը պատկանում է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին։
Ավելին ասեմ` տեսարանն էնքան տհաճ ու ողորմելի են բեմադրել։
Դուրս են արել ներսում առիթ նշողներին, հացի վրա նստած հյուրերին , հապճեպ դատարկել են տվել ողջ «Ֆլորենսն» ու փակել են օբեկտը..․
Իսկ վաղը մեծ հարսանիք էր այստեղ լինելու, բա․․․
առավոտյան շոուի մանրամասները կհայտնեմ..․
Բարեւ իլուզիայով ստեղծած հրեշավոր ընդդիմություն)
դուք ոչինչ չեք անում, բայց ինքը քայլ առաջ կանխատեսելով ձեզ ` վնասազերծում է․․․
բա որ գործեիք ինչ ռեպրեսիաներ կլինեին»: