▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանը մարտին հնարավոր է այցելի Թուրքիա․ Թուրքիայի փոխնախագահ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտին կարող է այցելել Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայում կայանալիք դիվանագիտական ​​համաժողովին։

Այդ մասին, ուրբաթ օրը «Ahaber» հեռուստաալիքին տված հարցազրույցում, հայտարարել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը։

«Թեև Ղարաբաղի վերջին ազատագրումը և այն գործընթացը, որին մենք մինչև վերջ աջակցում ենք, ընկալվում է որպես պատերազմ, իրականում դա խաղաղության բանալին է։ Նշանակվել են հատուկ ներկայացուցիչներ, հնչել են փոխադարձ դրական ուղերձներ։ Մենք ցանկանում ենք, որ այս գործընթացը արագացվի»,- նշել է քաղաքական գործիչը։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее