|
«Հրապարակ»-ը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի համար Վաղարշապատի հաղթանակը, ասում են՝ առանցքային նշանակություն ունի․ նա թիմին հրահանգել է կյանքի գնով թույլ չտալ, որ Վաղարշապատում Գյումրի-2 լինի: Ավելին, խոսակցություն կա, որ եթե ՔՊ-ն հաղթի նոյեմբերի 16-ի ընտրություններում, ապա հնարավոր է՝ արտահերթի գնան, մի ոտք շուտ ընտրություն կազմակերպելով: Այն հույսով, որ անակնկալի կբերի հակառակորդներին եւ հատկապես Սամվել Կարապետյանի թիմին, նրանց զրկելով նախապատրաստվելու հնարավորությունից։ Թերեւս սրանով է պայմանավորված, որ իշխող թիմում նախընտրական մթնոլորտ է, անգամ նախընտրական շտաբ են ձեւավորել: Ասել են, որ նախընտրական ցուցակը կազմելու է ՔՊ խորհուրդը։ Խորհրդին կներկայացվի թեկնածուների ընդարձակ ցանկ: Գաղտնի քվեարկությամբ խորհրդի յուրաքանչյուր անդամ այդ ցանկից մի քանի թեկնածու կընտրի: Ապա նախնական ցանկը կներկայացվի վարչության հաստատմանը, և կկազմվի վերջնական ցուցակը»։ |
Նիկոլ Փաշինյանը հրահանգել է կյանքի գնով թույլ չտալ, որ Վաղարշապատում Գյումրի-2 լինի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Մամուլ далее
далее
далее
далее
далее
далее
далее


