▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին կմեկնի Անկարա՝ Էրդողանի հետ հանդիպելու»․ ԶԼՄ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի քսանին մեկնելու է Թուրքիայի մայրաքաղաք Անկարա, որտեղ հանդիպում է ունենալու Ռեջեփ Թայյիփ Էրդողանի հետ։

Այս մասին 24News-ին հայտնել է բարձրաստիճան դիվանագիտական աղբյուր։
Լրատվականի տեղեկություններով, Փաշինյանն ու Էրդողանը քննարկելու են հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունները։ «Մեզ հայտնի են օրակարգի վերաբերյալ այլ ուշագրավ մանրամասներ, որոնք կապված են Բաքվի հետ «խաղաղության համաձայնագիր» կնքելու հետ, որոնք կհրապարակենք ավելի ուշ»,- գրոմ է լրատվականը՝ հայտնելով նաև որ այցի մասին տեղեկատվությունը պաշտոնապես ստանալու համար դիմել էց վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանին։ Վերջինս պատասխանել է, որ «ՀՀ Վարչապետի բոլոր միջազգային այցերի վերաբերյալ ժամանակին տրամադրվում է պատշաճ տեղեկատվություն»:
Ըստ էության, կառավարությունից չեն հերքել, որ Փաշինյանը մեկնելու է Անկարա ու հանդիպելու է Էրդողանի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее