ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում է: Նա խորհրդակցություն է անցկացրել Շիրակի մարզպետարանում:
«Խնդիրը պետք է այսպես ձեւակերպենք՝ Հայաստանը, Շիրակի մարզը, Գյումրին պետք է կառուցենք նորովի: Պետք է արձանագրենք, որ Գյումրին նորովի կառուցելու գործընթացը սկսվել է ու շարունակվում է: Շիրակի մարզպետարանում անցկացված խորհրդակցության ընթացքում քննարկել ենք իրականացվող ծրագրերն ու առաջիկա անելիքները»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաշինյանը։
Հայտնի է նաև, որ վարչապետն այսօր հանդիպելու է գերիների հարազատների հետ: Զրույցը լինելու է փակ ռեժիմով: