Վահագն Ավագյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․
Հեյ , կոլաբորանտ Նիկոլ Փաշինյան, քեզ են հարցնում, դիմակդ պատռվել է, քեզ ոչ քրիտոնյա, ոչ էլ ժողովրդավար են համարում քո իսկ հրավիրած հյուրերը։
ԱՄՆ-ում բնակվող քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Հարգելի լրագրողներ, ում աջակիցն էլ որ կլինեք այս պահին կարևոր չէ:
Եթե ցանկանում եք նիկոլին ու նրա իշխանությանը ներվայնացնող ու մեծ դիտում հավաքող հաղորդումներ անել այսօր և վաղը Ձեզ համար լուրջ անելիք կա:
Վերցնում եք Ձեր կամերաներն ու միկրաֆոնները և այսօր ժամը 9-ից Ազգային պատկերասրահի, իսկ վաղը «Մարիոտ»-ի մոտ հարցազրույց եք վերցնում նիկոլի կազմակերպված այսպես կոչված «Աղոթքի նախաճաշ»-ի ներկայացման միջազգային մասնակիցներից ու նրանց ընդամենը երկու հարց եք տալիս:
Ա. Տեղյա՞կ են արդյոք որ այս պահին շուրջ 20 րոպե հեռավորության վրա կալանավորված են Հայոց Առաքելական եկեղեցու երեք թեմերի առաջնորդ Արքեպիսկոպոսներ՝ ընդամենն իրենց կարծիքը բարձրաձայն արտահայտելու համար:
Բ. Ի՞նչ կարծիք ունեն Արցախահայության վերադարձի իրավունքի և ադրբեջանի կողմից հայկական մշակութային ու հոգևոր կոթողների ոչնչացման մասին:
Կից պատկերում կգտնեք նրանցից մեկին, որ թվում է լուրջ ասելիքներ պիտի ունենա:
Հ.Գ. Խնդրում եմ փոխանցել Ձեր ընկերների ցուցակում գտնվող բոլոր լրագրողներին: Ես մի քանիսին թագ եմ արել, մնացածի հարցում դուք օգնեք:
Դիտեք նաև՝
***
Հավելենք, որ Ռոբերտ Մարգարյանն ավելի ուշ նաև գրել է․ «նիկոլի կազմակերպած «Աղոթքի նախաճաշ»-ին մասնակցում են կարգալույծ եղած նախկին հոգևորականները, որոնք վայելում են նիկոլի աջակցությունը»:
***
«նիկոլի «Աղոթքի նախաճաշ»-ին հատուկ հրավիրված բանախոսներից է քարոզիչ Ջիմ Գարլոուն:
Իհարկե Ջիմ Գարլաոուն առաջին անգամ չէ, որ Հայաստանում է:
Նա նաև «Կյանքի խոսք» աղանդի հատուկ հրավիրված բանախոսն է եղել»:


