▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Невеста» երգը հասցեատեր ունի. Մհեր

 

Օրեր առաջ երգիչ Մհերը ներկայացրեց իր նոր երգը, որը կոչվում է «Невеста»: Life.panorama.am-ին երգիչը վստահեցրեց, որ արդեն մեծ արձագանքներ գտած երգը շուտով տեսահոլովակ կունենա.
«Ես շատ ուրախ եմ, որ ընդամենը մի քանի օր է, ինչ իմ նոր երգը համացանցում է տեղադրված եւ արդեն լսել եմ բազում ջերմ խոսքեր դրա հետ կապված: Իննա Մկրտչյանի եւ Արսեն Բարսամյանի հեղինակությամբ այս երգը պարտադիր կունենա նաեւ տեսահոլովակ, որը հուսամ կհասցնենք կյանքի կոչել մինչ այս տարվա վերջ»,- նշեց երգիչը:
Հարցին, թե արդյոք այս խորհրդանշական բովանդակությամբ երգը վերաբերվում է որեւէ մեկին, Մհերը պատասխանեց. «Այո, իմ անձնական կյանքը մշտապես քննարկմումների մեջ է, վերջերս էլ լուրեր էին պտտվում, թե սիրելի ունեմ, բայց կրկին պետք է հերքեմ այդ լուրերը եւ ասեմ, որ երգը կոնկրետ հասցեատեր ունի. սա իմ կողմից նվեր էր իմ շատ սիրելի ընկերներին, քանի որ ընկերներիցս մեկը խնդրել էր, որպեսզի իր հարսանեկան միջոցառման համար մի լավ երգ գրել, որը լիներ ռուսերենով: Այսօր այս երգը շատերի համար է խորհրդանշական դարձել, շատերն են ցանկանում, որպեսզի այն հնչի իրենց կյանքի ամենաճակատագրական օրը»:
 Ի դեպ, Մհերը հայտնեց նաեւ, որ այս ընթացքում զբաղված է շատ կարեւոր գործով. «Նոյեմբերին կկայանա իմ մենահամերգը, ինչին ես շատ մեծ պատասխանատվությամբ եմ պատրաստվում, դա շատ կարեւոր իրադարձություն է ինձ համար»,- նշեց նա:

Life.panorama.am-ը գրում է. Օրեր առաջ երգիչ Մհերը ներկայացրեց իր նոր երգը, որը կոչվում է «Невеста»: Երգիչը վստահեցրեց, որ արդեն մեծ արձագանքներ գտած երգը շուտով տեսահոլովակ կունենա.
«Ես շատ ուրախ եմ, որ ընդամենը մի քանի օր է, ինչ իմ նոր երգը համացանցում է տեղադրված եւ արդեն լսել եմ բազում ջերմ խոսքեր դրա հետ կապված: Իննա Մկրտչյանի եւ Արսեն Բարսամյանի հեղինակությամբ այս երգը պարտադիր կունենա նաեւ տեսահոլովակ, որը հուսամ կհասցնենք կյանքի կոչել մինչ այս տարվա վերջ»,- նշեց երգիչը:
Հարցին, թե արդյոք այս խորհրդանշական բովանդակությամբ երգը վերաբերվում է որեւէ մեկին, Մհերը պատասխանեց.

«Այո, իմ անձնական կյանքը մշտապես քննարկմումների մեջ է, վերջերս էլ լուրեր էին պտտվում, թե սիրելի ունեմ, բայց կրկին պետք է հերքեմ այդ լուրերը եւ ասեմ, որ երգը կոնկրետ հասցեատեր ունի. սա իմ կողմից նվեր էր իմ շատ սիրելի ընկերներին, քանի որ ընկերներիցս մեկը խնդրել էր, որպեսզի իր հարսանեկան միջոցառման համար մի լավ երգ գրել, որը լիներ ռուսերենով: Այսօր այս երգը շատերի համար է խորհրդանշական դարձել, շատերն են ցանկանում, որպեսզի այն հնչի իրենց կյանքի ամենաճակատագրական օրը»:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее