Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայկական և ասորական ծագումով փոդքասթեր Պատրիկ Բեթ-Դեյվիդի հետ փոդքասթում հայտարարել է, որ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը։ Բեթ-Դեյվիդը Նեթանյահուին հարցրել էր, թե ինչո՞ւ Իսրայելը չի ճանաչում 1915–1917 թվականներին Օսմանյան կայսրության իրականացրած ջարդերը, թեև, հաշվի առնելով Հոլոքոստի համաշխարհային ճանաչումը, Իսրայելը պետք է Ցեղասպանությունը ճանաչած երկրների ցանկում առաջինը լիներ։ Հակառակ նրան, որ Քնեսեթը պաշտոնապես չի ճանաչել ցեղասպանությունը, Նեթանյահուն պատասխանել է, որ, իր կարծիքով, «Քնեսեթն այդ մասին բանաձև է ընդունել»։ Ի պատասխան Բեթ-Դեյվիդի դիտարկմանը, որ վարչապետի մակարդակով ճանաչում չի եղել, Նեթանյահուն պատասխանել է՝ «Ես ճանաչում եմ։ Ահա, խնդրեմ»։ Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում *** |
Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն, Պատրիկ Բետ-Դևվիդի հետ զրույցում ուղիղ եթերում խոստովանել էր Հայոց Ցեղասպանության, Ասորաց և Հունաց ցեղասպանությունների փաստը։ Իհարկե այսպիսի ճանաչումը որևէ առումով մեզ ոչինչ չի տալիս, քանի դեռ Իսրայելը Ադրբեջանի ռազմավարական դաշնակիցն է։ Սակայն ինչպես հաճախ եմ ասել, քաղաքականությունը անհնարինի և հնարավորի արվեստն է...»։ |