▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ներսում իմպիչմենտ՝ դրսում հանրահավաք

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

«5 տարի առաջ այս օրն ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո ՀՀ-ի միակ խաղաղ օրն էր, որից հետո սկսվեց պատերազմը և որին հաջորդեցին այն հսկայական կորուստները, որոնք հետևանք դարձան այդ պատերազմի»,- ԱԺ-ի դիմաց սպասվող հանրահավաքից առաջ ասել է հասարական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։ «Ելույթներ չեն հնչելու, դրա փոխարեն հավաքի մասնակիցներն ուղիղ եթերով հետևելու են խորհրդարանական լսումների աշխատանքներին։ Այն ելույթները, որոնք ըստ էության պիտի հնչեին հանրահավաքում, կհնչեն ԱԺ նիստերի դահլիճում։ Ես նույնպես հրավիրված եմ խորհրդարանական լսումներին, իսկ այն պահից հետո, երբ ինձ հնարավորություն կընձեռվի ելույթ ունենալ, ես կմիանամ հավաքվող մարդկանց»,- ասել է Էդգար Ղազարյանը։

ԱԺ-ում քիչ անց կմեկնարկեն Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու թեմայով խորհրդարանական լսումները, որին զուգահեռ Բաղրամյան պողոտայում հանրահավաք է։

Դիտեք նաև՝

«Առաջին անգամ մեր ընդդիմությունը հանդես է եկել սեփական օրակարգով, բոլոր նախորդ գործողությունները կապված են եղել Նիկոլ Փաշինյանի կամքի հետ»,- Բաղրամյան պողոտայում սպասվող հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում հայտնել է «Արթուն ենք» շարժման համահիմնադիր Նարեկ Մալյանը։
«Քաղաքական բոլոր ուժերին խնդրում եմ ցուցաբերել միասնականություն, դուրս գալ նեղ խմբային շահերից»,- հավելել է Մալյանը։
Հիշեցնենք՝ քիչ անց ԱԺ-ում կմեկնարկեն «Պատիվ ունեմ» խմբակցության կողմից հրավիրված՝ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու թեմայով լսումները։ Հանրահավաքի մասնակիցները դրսում մեծ էկրանի միջոցով հետևելու են լսումների մասնակիցների ելույթներին։
Այս պահին ԱԺ շենքի դիմաց ոստիկանական մեծաթիվ ուժեր են։
«Չգիտեմ՝ ինչո՞ւ են այսքան ոստիկաններ եկել, բայց որ եկել են, լավ են արել»,- ասել է Մալյանը՝ նշելով, որ ոստիկանների ներկայությունն իրենց չի «կոմպլեքսավորում»։

***

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր «Պատիվ ունեմ» խմբակցության՝ Սերժ Սարգսյանի թիմակիցների հրավիրած խորհրդարանական լսումներն են կայանալու` վարչապետին իմպիչմենտ հայտնելու հարցով։

Լսումներին նախորդել են քաղաքական կոնսուլտացիաներ մի շարք արտախորհրդարանական ուժերի հետ, հրավիրված են տարբեր քաղաքական ուժերի, ՀԿ-ների ներկայացուցիչներ։ Բայց որոշել են չկենտրոնանալ իմպիչմենտի վրա, այլ առավել լայն քննարկում ծավալել՝ երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի ելքերի վերաբերյալ։

Սակայն գլխավոր ինտրիգն այն է, թե իմպիչմենտի վերաբերյալ Սերժ Սարգսյանի տեսակետից տարբերվող դիրքորոշում ունեցող Ռոբերտ Քոչարյանի թիմակիցները կմասնակցե՞ն լսումներին:Մեզ ասացին, որ անպայման մասնակցելու են:

Մեր տեղեկություններով, «Հայաստան» դաշինքից մի քանի անձ է մասնակցելու, իսկ նրանցից մեկը նաեւ ելույթ է ունենալու եւ նորից շարադրելու է քոչարյանականների հայտնի տեսակետը, որ իմպիչմենտը դատապարտված է ձախողման, քանի որ ԱԺ ՔՊ-ական մեծամասնությունը չի պատրաստվում միանալ այդ գործընթացին, իսկ ընդդիմության ունեցած ձայները բավարար չեն:

Նույն` լսումների ժամին խորհրդարանի առջեւ նախատեսվում  է հանրահավաք, որը կազմակերպել է «Արթուն ենք» շարժումը: Դրա իմաստն էլ հանրային ճնշում ապահովելն է եւ ի ցույց դնելը, որ ժողովուրդը պատրաստ է փողոց դուրս գալու, եթե խորհրդարանի ներսում որեւէ պրոցես մեկնարկի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее