Դիտեք նաև՝
Life.panorama.am-ը գրում է.Այսօր երգչուհի Անուշիկ Ալավերդյանը նշում է ծննդյան 29-ամյակը: Հոբելյարը ծննդյան օրվա անակնկալների, այն մարտի 9-ին նշելու պատճառի ու տարիքային առանձահատկության մասին խոսել է մեզ հետ:
«Անակնկալներն ու շնորհավորանքները սկսել են դեռ կեսգիշերից: Առաջինը ամուսինս շնորհավորեց ու մեծ անակնկալ մատուցեց՝ ինձ նվիրելով այն զարդը, որը վաղուց էի ուզում ունենալ: Այնուհետեւ իրար հաջորդեցին մյուս շնորհավորանքներն ու, կարծում եմ, հենց այս մթնոլորտում էլ ողջ օը կանցնի».- նշեց Անուշիկն ու պատմեց, որ տարեդարձն այսօր չի նշի.
«Այսօր առանձնապես տրամադարված էլ չեմ տարեդարձս նշելու, հատկապես, որ ամուսինս համերգի է ու պետք է նվագի: Փոխարենը, անհամբեր սպասում եմ մարտի 9-ին. այդ օրը «Mezzo» ակումբում համեգային երեկո կունենամ ու կնշեմ ծննդյանս 29-ամյակը: Հատկանշական է այն, որ այդ օրը ոչ թե կլինի սովորական համերգային հանդիպում, այլ տարեդարձ, որի ընթացքում ինքս կփորձեմ տոն դարձնել հյուրերիս օրը»,- նշեց Անուշիկը՝ ընդգծելով, որ փոքր-ինչ ուշացումով է նշելու տարեդարձը, քանի որ իր անփոխարինելի երաժիշտները այս օրերին երկրում չեն: Թեեւ օրը կանցնի խաղաղ մթնոլորտում, սակայն Անուշիկի խոսքով, արդեն ուրախ է, երբ կողքին են հարազատները.
«Կարեւոր չեն մեծ խնջույքները, այսօր կողքիս է ամուսինս, հրաշք աղջիկս, ծնողերս ու քույրս՝ իր փոքրիկի հետ: Երջանիկ լինելու բոլոր նախապայմանները կան, մնում է վայելել»,- նկատեց հոբելյարը:
Խոսելով տարիքային առանձնահատկության մասին՝ Անուշիկ Ալավերդյանը նշեց.
«Անկեղծ գտնվեմ ու ասեմ, որ բավականին շատ եմ կենտրոնանում մեծանալու վրա, հասկանում եմ, որ տարիները շատ-շատ արագ են անցնում: Այս առումով ներքին լարվածություն ունեմ, բայց եւ չեմ տարվում դրանով. Այդ զգացողությունների, լարվածության կողքին չեմ մոռանում վայելել ինձ տրված կյանքը: Ես ունեմ հրաշք փոքրիկ ու ընտանիք, նրանք իմ գլխավոր ձեռքբերումներն են համարվում: Երջանիկ եմ, սիրում եմ ու զբաղվում եմ իմ սիրած գործով»:
Նյութը`սկզբնաղբյուր կայքում