Հոկտեմբերի 14-ին, ArmHiTec ցուցահանդեսին առաջին անգամ ներկայացվեց ուղղաթիռային տիպի ՀՈւ-01 հայկական անօդաչու թռչող սարքը: Սարքը ցուցահանդեսի տաղավար բերվեց օրվա երկրորդ կեսին:
— Սարքը կարող է կրել մինչև 13 կգ բեռ: Ինչով վերազինես, այն գործն էլ կանի, — Razm.info-ի հետ զրույցում նշեց ԱԹՍ-ն նախագծող Արմեն Մինասյանը և մանրամասնեց, որ սարքը նախատեսված է թե ռազմական և թե քաղաքացիական ոլորտներում օգտագործման համար:
Նախագծողը նշեց, որ անօդաչու ուղղաթիռն ամբողջովին հայկական է: Սարքի փորձարկումներն անցկացվել են Արագածի լանջերին, 3000 մետր բարձրության վրա: Զորքերում, սակայն, այս սարքը դեռ չի փորձարկվել և ներկայացվում է առաջին անգամ:
Սարքի մարտավարատեխնիկական տվյալները ներկայացնում ենք ստորև
| Թռիչքի տևողությունը | մինչև 3 ժամ | 
| Չափերը | 420 x 2120 x 800 մմ | 
| Հիմնական ռոտորի տրամագիծը | 2230 մմ | 
| Թռիքչի առավելագույն բարձրությունը | 3500 մ | 
| Վերելք-վայրէջքը | ուղղահայաց | 
| Շարժիչը | ներքին այրման | 
| Արագությունը | 80 կմ/ժ | 
| Առավ. թռիչքային զանգվածը | 36 կգ | 
| Օգտակար բեռի զանգվածը | 13 կգ | 
| Աշխատանքի ջերմաստճ. տիրույթ | -25°C-ից +40°C | 
 
      





 
           
             
             
             
             
             
             
            