Bravo.am-ը գրում է. Երգչուհի Նելլին եւ ֆուտբոլիստ-մարզիչ Րաֆֆին շուտով երկրորդ անգամ ծնողներ կդառնան։ Մեզ հետ զրույցում հղիության 6-րդ ամսում գտնվող Նելլին հայտնել է, որ կրկին դուստր կունենա եւ հավելել, որ 4-ամյա Անահիտն արդեն գիտակցում է, որ ընտանիքում համալրում է սպասվում:
«Աղջիկս հենց քույրիկ էր ցանկանում, որ խաղա, կերակրի ու խնամի։ Երբ իմացանք սեռը, առաջինը նրա համար ուրախացանք: Անհամբեր սպասում է քույրիկի ծնվելուն։ Աղջկաս ամեն ինչին մասնակից ենք դարձնում, որ չխանդի եւ իմանա, որ ապագա փոքրիկի հանդեպ իր պարտականությունները կունենա»,-նշել է նա:
Երեխայի անունը դեռ չեն ընտրել: Ըստ Նելլիի` Անահիտը երկու վատ տարբերակ է առաջարկել, բայց մտածելու ժամանակ դեռ ունեն եւ ամուսնու հետ քննարկում են։): Երգչուհին ինչպես առաջին, երկրորդ հղիությունը եւս թեթեւ է տանում.«Բացասական ոչ մի փոփոխություն չեմ զգում, նույնիսկ հիմա ավելի շատ եմ աշխատում, քան առաջին հղիության ժամանակ»։
Շարունակությունը`սկզբնաղբյուր կայքում