▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նելլին՝ իր կազմակերպած մանկական միջոցառումների ու մանկական երկաթուղու սեզոնային բացման մասին

Life.panorama.am-ը գրում է. Երեկ ամեն քայլափոխի կարելի էր հանդիպել «Երեխաների պաշտպանության միջազգայիյն օրվան» նվիրված միջոցառումների: Ամենուր գույներ, մուլտհերոսներ, մանկական զրնգուն ծիծաղները, որոնք իսկական հեքիաթ էին հիշեցնում: Իսկ Երեւանի մանկական երկաթուղին երեկ իր դռները բացեց փոքրիկների համար՝ սեզոնային բացումը նշելով երեխաների օրվան նվիրված ջերմ միջոցառմամբ:

Միջոցառման կազմակերպիչ, երգչուհի Նելլին պատմեց, որ միանգամից երեք համերգ է կազմակերպել.

«Երեկ բավականին մեծ, բայց եւ շատ հաճելի զբաղվածություն ունեիքն՝ մեր մանուկների օրը պետք է տոն դարձնեինք, ինչը, կարծում եմ, ստացվեց մեզ մոտ: Առավոտյան մանկական սրճարաններից մեկում փոքրիկ համերգ ունեցանք հատուկ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության երեխաների համար, միասին խաղացինք, իսկ վերջում անկակնկալ կերպով գեղեցիկ ու հետաքրքիր նվերներ մատուցեցինք: Այնուհետեւ միջոցառումը շարունակվեց Երեւանի մանկական երկաթուղիում, ուր կայացավ նաեւ երկաթուղու սեզոնային բացումը,- պատմեց կազմակերպիչն ու շարունակեց.

«Այստեղ իսկական հեքիաթային տրամադրություն էր ստեղծված: Երեխաների համար ելույթ ունեցան մեր հայտնի փոքրիկ երգիչները՝ Դավիթ Վարդանյանը, Էլինա Չոլախյանը, Մեգգին, Արման Սիմոնյանը, Միլենա Գեւորգյանը, ովքեր բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիրներ են: Դե իսկ նրանց կատարումներն էլ ավելի գեղեցկացրին հետաքրքիր ու գունեղ պարային համարները: Ի դեպ՝ գեղեցկուհի Իրինա Թովմասյանի դուստրը ոչ միայն երգում էր, այլեւ վարում էր այդ գունեղ միջոցառումը»:

Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее