▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նելլին՝ երկրորդ երեխայի ծնունդի մասին

 

Life.panorama.am-ը գրում է, որ զրուցել է երգչուհի Նելլիի հետ՝  երկրորդ բալիկի լույս աշխարհ գալու և երկու երեխաների մայր լինելու հետ կապված հաճելի հոգսերի մասին.

«Սառան լույս աշխարհ եկավ իր ժամկետի մեջ, այնքան էլ շուտ չէր, բայց ամեն դեպքում դեռ ժամանակ կար, ինչեւէ` այնքան ակտիվ հղիություն եմ ունեցել, որ նորմալ էր բալիկիս` մի քանի շաբաթ շուտ ծնվելը», - նշել է երգչուհին ու հավելել.

«Ես ու ամուսինս արդեն մոռացել էինք, թե ինչպիսին է կյանքը, երբ տանդ նորածին ունես, հիմա արդեն վերհիշեցինք ու մեծ հաճույքով գլուխ ենք բերում  փոքրիկի հետ կապված հարցերը: Մենք հիմա ապրում ենք շատ երջանիկ օրեր, մեր գեղեցիկ ընտանիքում իսկական տոն է Սառայի ծնունդից հետո»:

 Նելլիին երկու երախաների մայր լինելու հետ կապված հոգսերը չեն վախեցնում.

«Շատ դժվար է մեր առօրյան. Առավոտյան, երբ արթնանում ենք, մեկը լացում է, մեկը շտապում է մանկապարտեզ, մեկին կերակրիր, մյուսի տակդիրը փոխիր... սակայն ես մեծ հաճույքով եմ այդ բոլորն անում, քանի որ հենց ընտանեկան երջանկությունը նաեւ նման հոգսերի մեջ է»,- նշել է նա:

Սառայի ավագ քույրը` Անահիտը, մայրիկի խոսքով ևս մասնակից է լինում քույրիկի խնամքին: 

«Ավագ աղջիկս շատ է սիրել քույրիկին, ինչպես յուրաքանչյուր երեխա, նա էլ կարծում է, որ Սառան տիկնիկ է ու անընդհատ համբուրում է ու գրկում: Ես էլ փորձում եմ մշտապես Անահիտին մասնակից դարձնել մեր փոքրիկի խնամքի գործերին, ինչից իրեն շատ լավ է զգում»,- նկատել է Նելլին:

Մեկ ամսից Նելլին կվերադառնա աշխատանքի, դեկրետային դադար երգչուհին չի ունենա...

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее