▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նելլիի նոր տեսահոլովակի շնորհանդեսն ու հյուրերը

Life.panorama.am-ը գրում է. Նոյեմբերի 22-ը երգչուհի Նելլի համար տոնական էր. «Good Time» ժամանցի կենտրոնում տեղի ունեցավ Նելլի նոր՝ «Մի, մի արի» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի համերգ-շնորհանդեսը.

«Նոյեմբերի 22-ին տեղի ունեցավ նոր տեսահոլովակիս շնորհանդեսը, որն ուղեկցվեց իմ փոքրիկ համերգով: Դեռեւս կայացավ տեսահոլովակիս փակ դիտումը, իսկ արդեն հաշված օրեր անց այն կցուցադրվի նաեւ հեռուստատեսությամբ եւ հասանելի կլինի համացանցում»,- զրույցում պատմեց երգչուհին:

Նելլին նշեց նաեւ, որ իր հարաբերական լռությունից հետո մեծ պատասխանատվություն եւ հուզմունք է զգում. «Այո, արդեն բավական ժամանակ էր, ինչ նոր գործով չէի ներկայացել իմ հանդիսատեսին, որի արդյուքնում եւ ես էի նրանց ջերմությանը կարոտել, եւ հուսամ, նրանք՝ ինձ: Նոր տեսահոլովակս, որի ստեղծման համար համագործակցել եմ իմ շատ լավ ընկեր Վահան Խաչատրյանի եւ օպերատոր Արտյոմ Աբովյանի հետ, շատ գունեղ է եւ առաջին իսկ դիտումից հետո բարձր տրամադրություն է հաղորդում, այնպես էր, հուսամ, որ այն առիթ կհանդիսանա պարզապես բարձր տրամադրություն ունենալու համար»,- նկատեց նա:

Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее