▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Не дождетесь!». Լեւոն Տեր-Պետրոսյանի առողջական վիճակը շատ լավ է

Aravot.am-ը գրում է. ՀԱԿ դաշինքի ցուցակը գլխավորելու է Լեւոն Տեր-Պետրոսյանը, որն արդեն 72 տարեկան է: Կայքը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանից հետաքրքրվեց՝ առաջին նախագահը քարոզարշավներին ակտիվ մասնակցելո՞ւ է, թե՞ ոչ:

Նա պատասխանեց. «Թե ոնց կկազմակերպվի քարոզարշավը՝ դժվար է ասել: Աշխատանքները դեռ սկսված չեն, որովհետեւ մենք հիմա ավելի շատ կենտրոնացած ենք թեկնածուական կազմի կազմավորման վրա: Ռեյտինգային ցուցակը պետք է ավարտենք, որովհետեւ դրա հիման վրա կառուցվում է կենտրոնական ցուցակը:

Բոլոր ռեյտինգայինները պետք է ընդգրկվեն կենտրոնականի մեջ: Մինչեւ չավարտես ռեյտինգային ցուցակի կազմավորումը, չես կարող կառուցել կենտրոնական ցուցակը»: Հարցին՝ ծածկո՞ւմ եք բոլոր ընտրատարածքները, ունե՞ք բավականաչափ մարդիկ՝ Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Ունենք: Կարծում եմ, մենք կունենանք ամենաներկայացուցչական ցուցակներից մեկը գոնե»:

Ամբողջական հոդվածը՝  սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее