▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նազենին, Սոֆին և այլ հայտնիներ` «Փախիր կամ ամուսնացիր» ֆիլմի պրեմիերային

BlogNews.am-ը գրում է. Երեկ «Սինեմա Սթար»-ում տեղի ունեցավ «Փախիր կամ ամուսնացիր» ֆիլմի փակ դիտումը: Մինչ ֆիլմի դիտելը, ստեղծագործական կազմը պատմեց ստեղծման մասին: Ֆիլմի ռեժիսորը Հայկ Կբեյանն է, սցենարի հեղինակը՝ Աշոտ Աբրահամյանը։ Ֆիլմի գլխավոր օպերատորն Արթուր Ուստյանն է, մոնտաժն իրականացրել է Ռազ Մարգարյանը, համապրոդյուսերն է՝ Տիգրան Համբարձումյանը։

Գլխավոր դերակատար և պրոդյուսեր Մկրտիչ Արզումանյանն նշեց, որ ֆիլմի վրա շատ երկար են աշխատել. «Սա արկածային կինոկատակերգություն է, մենք փորձել ենք ստանալ այնպիսի բան, որը պատկերացրել ենք բոլորս, կարծում եմ` ստացվել է մեզ մոտ: Ես իմ յուրաքանչյուր մարմնավորած դերերին շատ լուրջ եմ վերաբերվում: Կան նախագծեր որտեղ ավելի լավ եմ զգում իմ դերը, իսկ այս ֆիլմում իմ կերպարը ինձ շատ հարազատ էր: Իհարկե այն մի քիչ այլ էր իմ խաղացածներից, բայց փորձել եմ լիովին տեղ հասցնել»: 

:

«Փախիր կամ ամուսնացիր» ֆիլմի գլխավոր հերոսը տաքսու վարորդ Աղասիկն է: Նա վարում է ոչ այնքան սովորական մեքենա` «Հրթիռ» անունով: Այդ մեքենան դեռ 70-ականներին նախագծել և պատրաստել է Երևանի ավտոմոբիլային գործարանի ինժեներ-կոնստրուկտոր Արշավիր Խոջոյանի՝ Աղասիկի հոր կողմից: Այդ մեքենան բավականին սիրված է զբոսաշրջիկների կողմից և Աղասիկը հաճույքով  տեղափոխում է նրանց:

Բայց ամեն ինչ փոխվում է Աղասիկի կյանքում, երբ հերթական պատվերի ժամանակ նրա մեքենան է նստում Սաթենիկը, որը փախչում է սեփական հարսանիքից: Հենց այստեղից էլ սկսվում է արկածային իրավիճակը և ռոմանտիկ խաղ Մկո-Իվետա զույգի կողմից: 

 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее