▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նազենի Հովհաննիսյանին դիպուկահարի տեղ են դրել

Հերթական զավեշտը ադրբեջանական մամուլում: Իտալական RAI հեռուստաընկերությունը ներկայացրել էր ռեպորտաժ ղարաբաղյան հակամարտության գոտում, որտեղ հարցազրույց ուներ նաև հաղորդավարուհի, դերասանուհի  Նազենի Հովհաննիսյանի ու ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանի հետ: 

Իտալուհի լրագրողը նշել է, որ հաղորդավարուհի, դերասանուհին իր գործընկերների հետ այս օրերին Արցախում է՝ տեղից ռեպորտաժներ ներկայացնելու  և զինվորներին քաջալերելու  համար:

Իսկ ահա ադրբեջանական կայքերից մեկը գրել է, որ ինչպես երևում է իտալական հեռուստաընկերության կադրերում՝ աղջիկը ծառայում է դիրքերում և նույնիսկ հարցազրույցի ժամանակ դիպուկահար կինը/ այդպես է Նազենի Հովհաննիսյանին ներկայացրել ադրբեջանական կայքը/ չի թաքցրել, որ ինքը վարձու զինվոր է: 

RAI-ի տեսանյութը կարող եք դիտել այս հղումով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее